Անտառապետը փորձել է հանցագործության հետքերը թաքցնել
«Հետքն» արդեն տեղեկացրել է, որ մարտի 12-ին իրավապահները Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի անտառպետության տարածքում հայտնաբերել էին հաճարենու 11 գերան եւ բենզասղոց: Իսկ 38-ամյա Սարգիս Ք.-ն եւ 28-ամյա Մացակ Գ.-ն բացատրություն էին տվել, որ ապօրինի հատված փայտանյութն իրենց պատկանող «ԴՏ» մակնիշի տրակտորով անտառի խորքից տեղափոխել են «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսության անտառապետ Կամո Ա.-ի պատվերով:
Պարզվել է, որ այս տարվա հունվարից մինչեւ մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում Անտառամուտ գյուղի բնակիչ Սասուն Ս.-ն եւ Մացակ Գ.-ն, Վահագնիի անտառպետության թիվ 3 պահաբաժնի տարածքում, որպես վառելափայտ, ապօրինի հատել են 60-70 հաճարենի եւ բոխի, ինչի դիմաց անտառապետ Կամո Ա.-ին, յուրաքանչյուր 1 խմ վառելափայտ պատրաստելու համար, վճարվել է 1.000 դրամ:
«Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով Կամո Ա.-ն մոտ 30 մաշված անվադողեր է տեղափոխել հատված կոճղերի մոտ եւ մի մասն այրել: Նախաքննությունը շարունակվում է»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել