HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բենզալցակայանների կողոպուտը շարունակվում է

Մարտի 13-ին` ժամը 13.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել «Պայտ» բենզալցակայանի տնօրենը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 03.15-ից 03.30-ն ընկած ժամանակահատվածում, դիմակավորված 3 անձինք, որոնցից 2-ը` ատրճանակներով զինված, իսկ 3-րդը` դանակով, ներխուժել են բենզալցակայան, կապել աշխատակիցներին, եւ հափշտակելով 96.000 դրամ, «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս ու տարբեր տեսակի ծխախոտներ, դիմել փախուստի: Վերջին 3-4 ամիսնարի ընթացքում սա արդեն նույն սցենարով բենզալցակայաններ կողոպտելու 8-րդ դեպքն է: Հարձակումներից մեկը գրանցվել էր մարտի 3-ին` ժամը 02.50-ի սահմաններում: Ատրճանակով զինված երեք անհայտ անձինք հարձակվել էին Հաղթանակ գյուղի մոտ գործող բենզալցակայանի բանվորներ Գրիշա Ե.-ի եւ Գենադի Դ.-ի վրա, ատրճանակի բռնակով հարվածել Գրիշա Ե.-ի գլխին, կապկպել նրանց եւ հափշտակելով 159.000 դրամ, մեկ ալեհավաք, բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր` սպիտակ գույնի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով դիմել էին փախուստի: Երկու օր անց ոստիկանության մամլո ծառայությունը տեղեկացրեց, որ այդ հանցագործությունը կատարել էին նույն տարիքի երեք երիտասարդներ` 1985 թ. ծնված Արման Մ.-ն, Էդգար Ա.-ն եւ Գագիկ Թ.-ն: Այլ մանրամասներ չի հաղորդվում, իսկ բենզալցակայանների վրա ավազակային հարձակումներն ինտենսիվ կերպով շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter