HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է արտարժույթի անօրինական առքուվաճառքով զբաղվող հանցավոր խումբ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել եւ կասեցրել է կազմակերպված  հանցավոր խմբի  գործունեությունը, որը  տեւական ժամանակ  Երևան քաղաքում զբաղվել է առանձնապես խոշոր չափերի հասնող արտարժույթի անօրինական առուվաճառքով: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամլո գրասենյակը:  Խմբի կազմում ներգրավված են եղել Երեւանի բնակիչներ Վ. Միքայելյանը, Կ. Զաքարյանը եւ Է. Գալստյանը, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր  ուրույն դերակատարությունը անօրինական գործունեության կազմակերպման եւ իրականացման հարցում: Խմբի անդամներն արտարժույթի  փոխանակումներն իրականացրել են միայն նախնական պայմանավորվածությունների համաձայն: Վերջիններիս ծառայություններից օգտվել են հիմնականում Երեւանում եւ մարզերում գործող տարադրամի  փոխանակման կետերը, ինչպես նաև առանձին քաղաքացիներ: Նրանց ակտիվ աջակցություն են ցուցաբերել ՀՀ որոշ առևտրային բանկերի  աշխատակիցներ` շահեկան պայմաններով առանձնապես  խոշոր չափի տարադրամ փոխանակելով, ինչպես նաև արտարժույթի կուրսերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն տրամադրելով: ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter