
Ինչպես են Գյումրիում աղանդները մարդկանց հասցնում մտախավարման (վիդեո)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հրապարակում է բացառիկ կադրեր «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության Գյումրիում ամեն շաբաթ անցկացվող հավաքներից մեկից:
Տեսանյութում պատկերված է, թե ինչպես է «հոգևոր հովիվ» կոչվող մեկը մտախավարման հասցնում դահլիճում նստածներին՝ ձեռքով դիպչելով մարդկանց ճակատին և, անհասկանալի ձևով գցելով հոգեխանգարմունքի մեջ, նրանց անգիտակից վիճակում հատակին փռում:
«Չենք լռելու»-ի համոզմամբ՝ տեսանյութը պետք է դառնա նաև իրավապահ մարմինների ուսումնասիրման առարկան:
Ներկայացվող կադրերն ապշեցնում են նորմալ մարդկանց գիտակցությունը բթացնելու, նրանց իրականությունից կտրելու՝ աղանդավորների կարողության առումով:
Տեսանյութը տրամադրելու համար «Չենք լռելու»-ն շնորհակալություն է հայտնում Գյումրի քաղաքի իր ակտիվիստներ Աննա Թովմասյանին և Էրիկ Գաբրիելյանին:
Նախաձեռնությունը բոլորին խնդրում է աղանդների ծավալած վտանգավոր գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հայտնել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Օտարածին կրոնական աղանդների մերկացումը պետք է դառնա յուրաքանչյուր գիտակից հայի պարտքը: Մեր բազմաթիվ հայրենակիցներ մոլորության մեջ են ընկել:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել