HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանյան իրադարձությունները հրատապ դարձրին Ղարաբաղյան կարգավորման խնդիրը

17_03-z_gulievՀարցազրույց քաղաքագետ Զաֆար Գուլիեւի հետ Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից կամ գործընթացներից որոնք են առավելապես ազդել (կամ կարող են ազդեցություն ունենալ) Ադրբեջանի վրա: Վրաստանի իրադարձությունները ոչ միայն չնվազեցրին հետաքրքրությունը, այլեւ կտրուկ ակտիվացրին այլընտրական էներգետիկ նախագծերի իրականացման ընթացքը եւ բավական հրատապ դարձրին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրը: Փաստորեն, Վրաստանում լարվածության որոշ նվազումից հետո բոլոր գլխավոր տարածաշրջանային սուբյեկտների հետաքրքրությունը տեղափոխվեց Հարավային Կովկասում գերիշխանության համար պայքարի երկու առավել նշանակալի եւ փոխկապակցված գործոնների` այլընտրական տրանսպորտային-հաղորդակցական եւ էներգետիկ նախագծերի (մասնավորապես` Նաբուկո), ինչպես նաեւ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հակամարտ հարաբերությունների վրա: Այս խնդիրների լուծումից մեծապես կախված կլինի թե Հարավային Կովկասի երկրների քաղաքական ճակատագիրը, թե տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարը: Ինչն է այսօր ամենից շատ բնորոշ Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ վարած քաղաքականությանը, որքանով է փոխվել այդ քաղաքականությունը 2008թ. օգոստոսից հետո: Հիմքեր ունենալով ենթադրելու, որ իրեն ցանկանում են դուրս մղել ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Կովկասյան տարածաշրջանից, Ռուսաստանը սկսում է բացահայտ ցուցադրել իր ռազմաքաղաքական ուժը (ինչպես եղավ Վրաստանում) եւ փորձում իր կողմը գրավել տվյալ տարածաշրջանի էներգետիկ պաշարները եւ տրանսպորտաին հանգույցները: Սակայն տարածաշրջանի էներգետիկ պաշարները, իրանական խնդրի առկայությունը եւ Մոսկվայի վտանգավոր «վրացական գործողությունը» մղում են ԱՄՆ-ին` Թուրքիայի եւ եվրոպական դաշնակիցների հետ միասին, մեծացնելու սեփական ներկայությունը (այդ թվում` ռազմաքաղաքական) Կովկասյան եւ Կասպիական տարածաշրջանում: Ադրբեջանի համար ավելի ու ավելի դժվար է դառնում հավատարիմ մնալ բազմավեկտոր քաղաքականությանը եւ խուսանավել կոշտ մրցակցություն վարող շահերի միջեւ: Վրաստանում կատարված գործողությամբ եւ սեփական իմիջի մնացորդների զոհաբերմամբ Մոսկվան հասավ ուժի դիրքերից արեւմտյան երկրների եւ ընկերությունների հետ բանակցելու ցանկալի հնարավորությանը: Քանի որ ագրեսիայի փաստով Կրեմլը նաեւ շատ բարձրացրեց սեփական ռիսկի, ինչպես նաեւ «կապալային» պահանջների մակարդակը, ապա կասկածից վեր է, որ նա առեւտուր կանի շատ կոշտ ձեւերով, որպեսզի ստիպի Արեւմուտքին (ԱՄՆ)` ընդունելու ազդեցության ոլորտների նոր բաժանման մասին առաջարկը եւ ճանաչելու Ռուսաստանի նախապատվությունների իրավասությունը հետխորհրդային տարածքում: Ռուսաստանի «հակավուամային» հարձակումը, որ սկսվեց Վրաստանից, ԱՄՆ-ն ընկալեց որպես միանգամայն լուրջ սպառնալիք սեփական աշխարհաքաղաքական եւ էներգետիկ շահերի համար եւ հավանաբար, այլընտրական նավթագազային նախագծերն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով, ջանք չի խնայի հետխորհրդային տարածքում իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Ռուսաստանի դեմ Արեւմուտքի (ԱՄՆ) այս գլոբալ աշխարհաքաղաքական եւ էներգետիկ ճակատամարտում կարեւոր տեղ է հատկացվում Ադրբեջանին, որը ստեղծված իրավիճակում հազիվ թե կարողանա լռել եւ չեզոք դիրք բռնել: Որոնք են Ձեր կարծիքով եւ պաշտոնական դիրքորոշմամբ 2008թ.-ի օգոստոսյան իրադարձությունների Ադրբեջանի համար գլխավոր դասերը: Օգոստոսյան իրադարձություններից հետո Արեւմուտքի աշխարհաքաղաքական, էներգետիկ եւ տրանսպորտային-հաղորդակցական խաղը տարածաշրջանում եւ Ռուսաստանի ագրեսիվ հակախաղն` ուղղված հետխորհրդային տարածքում սեփական ազդեցության վերականգմանը, մտան մի նոր` ավելի գլոբալ, ակտիվ եւ վտանգավոր փուլ: Մի կողմից` աշխարհաքաղաքական եւ էներգետիկ նշանակության մեծացումը Ադրբեջանին խոստանում է քաղաքական եւ տնտեսական լավ դիվիդենտներ: Փաստորեն, Ադրբեջանի բազմամյա արեւմտամետ ռազմավարությունն արդեն սկսել է ձեռք բերել առարկայական տեսք եւ որոշակի «աշխարհաքաղաքական իմունիտետ»: Իսկ տնտեսական տեսանկյունից` բոլոր էներգետիկ նախագծերի փուլ առ փուլ իրականացումը սկիզբ դրեց երկիր մտնող նավթադոլարների եւ ներդրումների վիթխարի հոսքի, ինչն, իհարկե, ստեղծում է զարգացման գործընթացների աշխուժացման հնարավորություն: Միեւնույն ժամանակ, տարածաշրջանում գերիշխանության համար Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ պայքարի սրումը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի խորացումը, էներգապաշարների գների աննախադեպ անկումը եւ ղարաբաղյան եւ Իրանի խնդիրների լուծման անորոշ հեռանկարները մեծացնում են երկրի իրական ռիսկերը եւ սպառնալիքները` դառնալու «նավթային քարտեզի» եւ գերտերությունների միջեւ աշխարհաքաղաքական մենամարտի պատանդը: Հետխորհրդային տարածքում Մոսկվայի ստեղծած` Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կոպիտ ոտնահարման վտանգավոր նախադեպը սպառնում է արմատապես փոխել երկրների փոխհարաբերությունների ամբողջ կոնֆիգուրացիան: Փաստորեն, այն ցանկացած պետության դատապարտում է միարժեք ընտրության այդ ագրեսիվ նեոկայսերական ճնշման առջեւ «կապիտուլյացիայի» եւ Ռուսաստանից զգուշավոր, բայց հետեւողական հեռացման միջեւ: Իհարկե, այդպիսի դիրքային ընտրության առջեւ է կանգնած նաեւ Ադրբեջանը` հատկապես Ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում: Նպատակասլաց բազմավեկտորային քաղաքականությունը, որ պաշտոնական Բաքուն վարում էր վերջին տարիներին, երկրին թույլ էր տալիս հաջողությամբ խուսափել բազմաթիվ ռիսկերից եւ իրական քաղաքական-տնտեսական դիվիդենտներ քաղել տարբեր տերությունների հակասական շահերի հավասարակշռման ընթացքում: Բայց Արեւմուքի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության խորացման եւ բազմաթիվ տարածաշրջանային խնդիրների սրման պայմաններում բազմավետկորային քաղաքականության շարունակության հնարավորությունները անշեղորեն նվազում են, եւ այս կամ այն հարցի վերաբերյալ սեփական դիրքի որոշակիացման անհրաժեշտությունը վերակենդանացնում է մի շարք ռիսկեր եւ սպառնալիքներ: Երկրի արտաքին քաղաքական կուրսի ուժեղացող անորոշությունն ու հակասականությունը, ներքաղաքական ոլորտում բացասական (հակաժողովրդավարական) միտումների աճը եւ նավթային գործոնից լիակատար տնտեսական կախվածությունը լուրջ անհանգստություն են հարուցում Ադրբեջանի մոտակա ապագայի համար: Անհասկանալի է, թե որ ուղղությամբ է շարժվում երկիրը, ինչ նպատակակետ ունի եւ ինչ արդյունավետությամբ է կառավարվում: Արեւմուտքի եւ Արեւելքի (մասնավորապես` Վաշինգտոնի եւ Մոսկվայի), ժողովրդավարության եւ տոտալիտարիզմի, նեոսովետիզմի եւ ազատականության, ռեակցիոն քաղաքականության եւ բարեփոխումների, ինքնիշխանության եւ «բանանային դերի» միջեւ մշտական տատանումներն ու խուսանավումները կարող են ծայրաստիճան թուլացնել հասարակության եւ պետության «իմունային համակարգը» եւ մոբիլիզացիոն հնարավորությունները: Որքան երկարատեւ կարող է լինել ռուս-թուրքական մերձեցումը, եւ ինչպես այն կարող է ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Ես չեմ կիսում Ադրբեջանի հասարակության մի մասի մեջ տարածված անհանգստությունը ռուս-թուրքական եւ նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ: Ժամանակակից (եւ մեզ համար եղբայրական) Թուրքիան համաշխարհային եւ առավել եւս տարածաշրջանային քաղաքականության լուրջ եւ ծանրակշիռ սուբյեկտ է£ Արդեն օգոստոսյան իրադարձությունների համատեքստում Թուրքիան հանդես եկավ անսպասելի եւ խոստումնալից նախաձեռնությամբ` ձեւավորելու Կայունության եւ համագորձակցության կովկասյան պլատֆորմ: Որոշ ԶԼՄ-ներ այն ժամանակ Թուրքիայի այդ նախաձեռնության մեջ տեսան ԱՄՆ-ի դեմ ուղղված եւ միաժամանակ «ռուսահաճո» քայլ: Դրա հետ միասին, կովկասյան ինտեգրման թուրքական նախաձեռնության հիմքում ընկած գաղափարը եւ սխեման նախկինում Վաշինգտոնի կողմից առաջարկված նմանատիպ նախագծերի տրամաբանական շարունակությունն էին: Չկան անգամ նվազագույն հիմքեր` դիտելու ռուս-թուրքական եւ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը որպես Անկարայի կողմից իր սկզբունքային արեւմտամետ ռազմավարության, ՆԱՏՕ-ի անդամության, ԱՄՆ-ի հետ գործընկերության եւ Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունների վերանայման ազդանշան: Անկասկած, Թուրքիան շահագրգռված է Ռուսաստանի հետ տնտեսական, էներգետիկ եւ քաղաքական համագործակցության խորացմամբ, ինչպես եւ Մոսկվան է հավասարապես շահագրգռված բոլոր ուղղություններով Անկարայի հետ կապերի ակտիվացմամբ: Բայց չեմ կարծում, թե մի երկրի քաղաքական մանեւրները, որը հիմքեր ունի հավակնելու տարածաշրջանային առաջատարի դերին, անգամ եթե այդ մանեւրները թելադրված են իրավիճակային հանգամանքներով եւ ՙrealpolitik՚-ի գործոնով, կարող են հանգեցնել Թուրքիայի ռազմավարական կուրսի եւ արտաքին քաղաքական նախապատվությունների փոփոխման: Դա չի բխում ոչ միայն Անկարայի արեւմտյան դաշնակիցների, այլեւ հենց Թուրքիայի շահերից: Երկարաժամկետ հեռանկարում այսօրվա Թուրքիայի այդպիսիª ավելի ակտիվ, ճկուն, նախաձեռնողական, ինքնուրույն եւ հավասարակշռված, քաղաքականությունից իրապես կարող է շահել ամբողջ տարածաշրջանը եւ Հարավային Կովկասի բոլոր երկրները: Հատկապես Ադրբեջանն` իր բոլոր խնդիրներով հանդերձ: Հարցազրույցը` Տարանա Քյազիմովայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter