Զոհ` չհանգցրած ծխախոտից
Երեկ Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ տանը բռնկված հրդեհի հետեւանքով ստացված տարբեր աստիճանների այրվածքներով, ժամը 17.05-ին Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել Զորակ գյուղի բնակիչ, 1910 թ. ծնված Խաչատուր Մարտիրոսյանը:
Չհանցրած ծխախոտից բռնկված հրդեհից այրվել է տուժածի անկողինն ամբողջությամբ: Խ. Մարտիրոսյանը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել