HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ «Սարդարապատի»՝ ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ բռնությունը ապտակ է՝ իշխանությունների հետ բանակցողներին

Օգոստոսի 9-ին համաժողովրդական շարժման յոթ հայ երիտասարդների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունը, նվաստացումն ու ապօրինությունները Հայաստանը օկուպացրած իշխող ոճրագործ ռեժիմի հերթական դրսևորումներից էին:

Հայ մարդու, քաղաքացու, երիտասարդի արժանապատվությունն ու իրավունքները ոտնահարող, բռնությամբ իշխանությունը ժողովրդից խլած վարչակազմի հլու կամակատարները կրկին իրենց դնում են օրենքից դուրս վիճակում:

Նման բռնության կարող է ենթարկվել Հայաստանի ցանկացած քաղաքացի, քանի որ մենք՝ Հայաստանի ազատ քաղաքացիներս, այդ ոճրագործների համար դիտվում ենք նաև որպես իրենց անասնական բնազդները սպասարկող էակներ:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպը մեկ անգամ ևս հայ ժողովրդին ցույց տվեց, որ հանցագործ իշխող ռեժիմը չի փոխել իր էությունը և չի էլ պատրաստվում այն փոխել, այլ ընդամենը իրեն հայ մարդու կողմից «չխոնարհվելու» դեպքում պատռում է դիմակը:

Այս ռեժիմի օրոք Հայաստանի քաղաքական կոչվող կազմակերպությունները պատրաստվում են հերթական կամ արտահերթ համապետական ընտրությունների, այնինչ այս միջադեպը մեկ անգամ ևս ապացուցեց, որ այսօր համապետական ընտրություններին մասնակցելը զավեշտ է, իսկ ժողովրդին ընտրությունների տանող ուժը կամ ուժերը կույր են կամ էլ արկածախնդիրներ են:

Այս իրավիճակը փոխելու միայն մի ճանապարհ կա. ուղիղ ժողովրդավարության կիրառում հանրապետության ամբողջ տարածքում՝ ազատվելով առկա կեղեքող համակարգից և հետո ընտրությունների միջոցով երկրում հաստատել սահմանադրական կարգ:

Դեռևս չբացահայտված, և վստահաբար կարելի է ասել այս ռեժիմի օրոք երբևէ չբացահայտվող Մարտի 1-ի հանցագործ պատասխանատուների հետ բանակցող և որևէ ակնկալիք տեսնող անձը և ուժերը օգոստոսի 9-ին ստացան հերթական շռնդալից ապտակը բանակցող կոալիցիայից:

Ընդդիմադիր կոչվող ուժերը իրենց ստրկամիտ և վախկոտ կեցվածքը, ոստիկանների ապօրինությունները փորձում են հիմնավորել նաև հանրապետությունից Սերժ Սարգսյանի բացակայությամբ և ինչ-որ աներևույթ ուժերի կողմից այսպես կոչված քաղաքական բանակցային գործընթացը ձախողելու փաստով:

Հիշեցնենք բոլորին և այդ «ընդդիմադիր ուժերին» ևս, որ Սերժ Սարգսյանը հանրապետությունում չէր նաև Հոկտեմբերի 27-ին...

Եթե այդ «ընդդիմադիր ուժերը» իրենց հիշողությունը փորձեն վերականգնել, ապա կտեսնեն, որ իրենց իշխանության տարիներին էլ Սերժ Սարգսյանը ևս ինչ-որ գործերով բացակայել է հանրապետությունից, և այդ օրերին հնչեղ քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում:

Սերժ Սարգսյանի բացակայությունը խիստ բացասաբար է անդրադառնում նաև Երևանի քաղաքապետի որոշումների և գործունեության վրա, որն էլ քաղաքի գերակա շահի տեսանկյունից գործազուրկ է դարձնում մի քանի հազար հայ մարդկանց, սովի և արտագաղթի մղելով այդ ընտանիքներին:

Իսկ հեքիաթի վերջում Սերժ Սարգսյանը գալիս է հանրապետություն և միջադեպի բոլոր մեղավորները պատժվում են «արդարացի»...

«Սարդարապատ» նախաձեռնությունը սատար է կանգնում յոթ հայ երիտասարդներին, որոնք պարզապես ցանկանում են ազատ և արժանապատիվ ապրել իրենց հայրենիքում, և որի անօտարելի իրավունքը նրանք ունեն:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter