HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հիմնադրամն ավելացրել է սուբսիդավորվող տոկոսադրույքի չափը

17_03-k_esayanՀետքի հարցազրույցը Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Եսայանի հետ: Պարոն Եսայան, ինչպե՞ս կգնահատեիք Արցախի ներդրումային հիմնադրամի 2008 թվականի վարկավորման գործընթացը: 2008 թվականին նկատելի տեղաշարժ է արձանագրվել Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ԼՂՀ փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ցուցաբերվող ֆինանսական եւ ներդրումային աջակցության գործընթացում: Տարվա սկզբից  աջակցության նոր` առեւտրային վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի գործարկման շնորհիվ  հնարավորություն ընձեռվեց ՓՄՁ ֆինանսական եւ ներդրումային աջակցության գործընթացում ներգրավել նաեւ առեւտրային բանկերի վարկային միջոցները եւ արդյունքում` 2008 թվականին ՓՄՁ սուբյեկտներին արտոնյալ պայմաններով տրամադրված վարկային միջոցների ընդհանուր գումարն ավելի քան 3,2 անգամ գերազանցեց 2007 թվականին տրամադրված վարկերի ընդհանուր գումարը` կազմելով 2835,4 մլն դրամ, այն դեպքում, երբ  2003-2008 թթ. ընթացքում  ՓՄՁ սուբյեկտներին արտոնյալ պայմաններով տրամադրված վարկային միջոցների ընդհանուր գումարը կազմում է 5486,8 մլն դրամ: Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել համաշխարհային տնտեսական ճգնաժամը Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության վրա: Որքանո՞վ է այն ազդել վարկավորման գործընթացի վրա, որքանո՞վ են ճգնաժամի հետեւանքները զգացել վարկառուները: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությամբ ստեղծված իրավիճակում հիմնադրամը շարունակում է ՓՄՁ պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՓՄՁ սուբյեկտներին ցուցաբերել ֆինանսական եւ ներդրումային աջակցություն, չնայած այն հանգամանքին, որ առեւտրային բանկերի կողմից վարկային միջոցների տրամադրման նկատմամբ իրականացվում է խստացված քաղաքականություն: Վերջինս որոշ չափով կրճատում է ֆինանսական շուկայի ակտիվությունը, սակայն ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ներդրումային աջակցության ծրագրերը շարունակվեն, որոնց իրականացումը նպատակ  ունի մեղմել համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա: Ի՞նչ խոչընդոտների առաջ է հիմնադրամը կանգնել ճգնաժամի արդյունքում եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք հաղթահարելու համար: Ճգնաժամի հետեւանքով առաջացած դժվարություններից կարելի է առանձնացնել առեւտրային բանկերի կողմից վարկերի տոկոսադրույքների բարձրացումը, որի հետեւանքները մեղմելու նպատակով հիմնադրամն ավելացրել է սուբսիդավորվող տոկոսադրույքի չափը` ՓՄՁ սուբյեկտների համար անփոփոխ թողնելով առեւտրային բանկերի կողմից առաջարկվող վարկերի տոկոսադրույքները: Իսկ  նման պայմաններում հիմնադրամը կկարողանա՞ իրականացնել այս տարվա համար նախանշված ծրագրերը, թե՞ ինչ-որ վերապահումներ այնուամենայնիվ կլինեն: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակը վերահսկելի է եւ Հիմնադրամը կշարունակի ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական եւ ներդրումային աջակցության ծրագրերի իրականացումը նախանշված ծավալներին համապատասխան: Եւ եթե հնարավոր է, մանրամասնեք, թե այս տարվա ընթացքում ո՞ր ուղղություններով է իրականացվելու վարկավորումը եւ ի՞նչ չափով: 2009 թվականին ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական եւ ներդրումային աջակցության ծրագրի շրջանակում ՓՄՁ սուբյեկտներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն հետեւյալ ուղղություններով` գործակալ բանկերի միջոցով արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման, կապիտալի ֆինանսավորման, արտադրական հզորությունների վերազինման եւ տրամադրված վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման: Այդ նպատակների իրականացման համար 2009 թ. ծրագրով նախատեսված է 1124,0 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter