HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համակարգիչներ` Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությանը

Ստեփանակերտի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ մեկ գիշերօթիկ հաստատությանն օրերս թվով 6 համակարգիչ` իրենց աքսեսուարներով նվիրեցին մոսկվաբնակ մեր հայրենակիցներ` քույր եւ եղբայր Օլգա եւ Արտյոմ Պողոսյանները, որոնք «ՄԻԳ» ռուսական ինքնաթիռաշինարարական կորպորացիայի եւ «Սուխոյ» ավիացիոն հոլդինգի գլխավոր տնօրեն Միքայել Պողոսյանի զավակներն են:  Նվիրատվությունը գիշերօթիկ հաստատության սաներին  հանձնեց Պողոսյանների գերդաստանի ներկայացուցիչ Ռոման Ռամազանովը: Նրա հավաստմամբ, նվիրատվությունը վերջինը չի լինի, «մոտ ապագայում ուրիշ անակնկալներ նույնպես սպասվում են Ստեփանակերտի երեխաներին»: Գիշերօթիկում այսուհետ կգործի համակարգչային դասարան, որտեղ դպրոցի 35 երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալ եւ տիրապետել համակարգչային տեխնիկային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter