
Կարեն Կարապետյանը հանձնարարել է մինչև սեպտեմբեր ապամոնտաժել ևս 266 կրպակ
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մինչև սեպտեմբեր ավարտել մայրաքաղաքի կենտրոնական և մյուս հատվածներում առկա ապօրինի և չգործող 266 կրպակի ապամոնտաժումը:
«Այդ կրպակներում աշխատող սոցիալապես անապահով մարդկանց անպայման պետք է այլընտրանքային աշխատանք առաջարկվի, և գտնվեն համապատասխան լուծումներ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Նա վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին և ոռոգմանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել