HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

ԱԺ-ն վավերացրեց 25 մլն դոլարի արտոնյալ վարկի համաձայնագիրը

Ազգային ժողովի հերթական քառօրյային գրանցվեց 104 պատգամավոր: «Ժառանգության» վարչության նախագահ Անահիտ Բախշյանի հաշվարկն էլ գրանցեց` 96 պատգամավոր: «Պրն Աբրահամյան, խնդրում եմ` կոչ արեք այնպես, որ իրենք հասկանան, որ ամեն մեկն իր փոխարեն քվեարկի»,- ասաց Ա.Բաշխյանը: «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ընդդիմացավ, թե դահլիճում ոչ թե 96, այլ նախագահության հետ 98 պատգամավոր են ներկա։ Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Տիկին Բախշյան, կարո՞ղ է միշտ մեզ չեք հաշվել»։ Պատգամավորների տրամադրությունը խորհրդարանի նախագահի ասածից բարձրացավ: Հ. Աբրահամյանն էլ նկատեց. «Գարնան շունչն արդեն զգացվում է»։ Երեկ քննարկված նախագծերը քվեարկվեցին, այնուհետեւ Հ. Աբրահամյանը ներկայացրեց քննարկվելիք օրինագծերը։ Մինչ օրինագծերի քննարկումը, շարունակվեց ՀՀ նախագահի կողմից ներկայացված ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկումը։ Հ ՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, որ  նախատեսում է Հայաստանի 7 մարզերում վերանորոգել 100 կմ ճանապարհ, ինչը թույլ կտա 39 համայնքների կապ հաստատել միմյանց հետ: Այս ճանապարհները նախատեսվում էր վերանորոգել «Հազարամյակների մարտահրավերների» ծրագրով, սակայն, ինչպես փաստեց Ա. Մինասյանը, որոշակի խնդիրների պատճառով ՀՄՀ-ն չի ֆինանսավորել այն: Ծրագիրը ենթադրում է տնտեսական նշանակության ճանապարհներիի վերանորոգում եւ տեխնիկական աջակցություն. «Նախատեսվում է 30,4 մլն ԱՄՆ դոլարի գումար, որից 25 մլն-ը արտոնյալ վարկ է, իսկ 5,4 մլն-ը՝ Հայաստանի կողմից համաֆինանսավորում»: ԱԺ-ում ընդունված է` միջազգային պայմանագրերը չեն քննարկում, սակայն «Ժառանգության» պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդես եկան ելույթով եւ մատնանշեցին, որ Հայաստանի արտաքին պարտքը ավելանում է: Ի պատասխան` հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը. «Ինչի՞ մասին է խոսքը, ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանը միջազգային արտոնյալ, ցածր տոկոսներով վարկ է վերցնում: Երբ կա հնարավորություն, եւ դա արվում է, առնվազն ծիծաղելի է, որ մարդիկ փորձում են դեմ խոսել, ես հասկանում եմ, որ պետք է ամեն ինչի մասին խոսել, բայց լավ կլինի, որ խոսքի մեջ իմաստ ու տրամաբանություն լինի»: Ս. Նիկոյանն ասաց, որ եթե վարկ են վերցնում ու վատ ճանապարհ են կառուցում, ապա պետք է ոչ թե վարկը վատ համարել, այլ ասել` եկեք հետեւենք ճանապարհների որակին. «Դա չի նշանակում, որ վարկը պետք չէ: Հնարավո՞ր է ամեն ինչի մասին վատ խոսել, այդ խոսելու մարմաջը, վերջիվերջո, սահման պետք է ունենա՞, թե ոչ»: Նա մատնանշեց, որ Հայաստանի արտաքին պարտքը միջինից ցածր է, «որովհետեւ ՀՆԱ-ի եւ արտաքին պարտքի հարաբերությունը 16 տոկոս է, հետո` հնչեց 3 մլրդ արտաքին պարտքի մասին, լավ, ամոթ է, էլի, խոսքը 1.5 մլրդ արտաքին պարտքի մասին է»: Նիկոյանի ելույթի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը լքեց դահլիճը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter