HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարաշահումներ Հոբարձի համայնքում

Լոռու մարզի դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ Հոբարձի համայնքում բնակիչների անվամբ՝ որպես սոցիալական օգնություն, դուրս գրված գումարները հափշտակելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամլո գրասենյակը: Պարզվել է, որ Մ. Ղարաջյանը,  2002-2008 թթ. հանդիսանալով Հոբարձի համայնքի ղեկավար, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2005-2008 թթ ընթացքում՝ որպես սոցիալական օգնություն, համայնքի բյուջեից դուրս գրված եւ իր վստահությանը հանձնված գումարներից յուրացման միջոցով հափշտակել է շուրջ 560 հազար դրամ: Հարուցված քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter