Օպերատիվ- մարտավարական զորավարժություն Ղարաբաղում
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ապրիլի 11-ից 12-ը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Կուրոպատկինո, Չեյլի, Էթյեմազլի, Կարմիրավան և Սեյսուլան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ համաձայն 2009թ. բանակային տարվա պատրաստության պլանի, այսօր` ապրիլի 13-ին, Պաշտպանության բանակում մեկնարկել է օպերատիվ- մարտավարական զորավարժություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել