Աշխատանքային թրաֆիկինգ. շահագործողներից մեկը հետախուզվում է
Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացիներ` 52-ամյա Վոլոդյա Մ.-ն եւ 29-ամյա Սիմակ Մ.-ն:
Նրանք Հայաստանում խաբեությամբ հավաքագրելով` անցյալ տարվա ապրիլին ՌԴ Ալթայի երկրամասի Զալեսովո ավան են փոխադրել եւ շինարարական աշխատանքներում շուրջ վեց ամիս շահագործման ենթարկել տարբեր տարիքի 8 տղամարդկանց` 51 տարեկան Էդիկ Ղ.-ին, 29 տ. Էմիլ Ղ.-ին, 23 տ. Վիգեն Հ.-ին, 26 տ. Կարեն Հ.-ին, 48 տ. Միշա Ա.-ին, 41 տ. Նորիկ Ա.-ին, 42 տ. Հայկ Պ.-ին, 59 տ. Սերյոժա Հ.-ին:
«Վոլոդյա Մ.-ն ձերբակալված է, Սիմակ Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ 29-ամյա Սեւակ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, որը նույնպես մասնակցել է Վոլոդյա Մ.-ի եւ Սիմակ Մ.-ի հանցավոր գործունեությանը»,- փոխանցում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել