
Արդյունքում «Ժառանգության» երեկվա նիստում որպես առաջնահերթ խնդիր քննարկվել է ՀԱԿ-ի հետ միավորման վերաբերյալ իրենց նախօրեի որոշումը վերանայելու հարցը: Թերթի տեղեկություններով` երեկ կուսակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանն ու Զարուհի Փոստանջյանը մի քանի ժամ անցկացրել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ քաղբանտարկյալների հետ նրանց զրույցի հիմնական թեման նույնպես եղել է «Ժառանգության» որոշումը վերանայելու հարցը:«Ժառանգության» կուսակցության մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու վերաբերյալ որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել կուսակցության ակտիվի մոտ: Ըստ թերթի` կուսակցության ստորին օղակները բացատրություն են պահանջել ղեկավար կազմից նման որոշում կայացնելու կապակցությամբ, իսկ երեկ նույնիսկ քննարկել են կուսակցության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելու հարցը:
Առայժմ
Օրաթերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածու, նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը արդեն ձեռնամուխ է եղել վարչական ռեսուրսները իր թեկնածության օգտին ծառայեցնելու անօրինական գործին: «Նաիրի» կինոթատրոնի մոտակայքում գործող մանկապարտեզում ծնողներից սկսել են վերցնել իրենց անձնագրային տվյալները, ստորագրություն ու գրավոր հավաստիացում առ այն, որ մայիսի 31-ին ընտրելու են Գագիկ Բեգլարյանին: Երեկ նման դեպք է արձանագրվել ծնողներից մեկի հետ` երեխային տուն տանելուց առաջ: Եվ այնուամենայնիվ, չստորագրելու դեպքում երեխային պատանդ պահելու որոշում, կարծես թե, դեռեւս կայացված չէ:
Համաձայնել են
Ըստ օրաթերթի` այն քաղբանտարկյալները, ում օրենքը հնարավորություն է տալիս մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ընդունել են ՀԱԿ-ի առաջարկությունը` ՀԱԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ: Այսպիսով, ՀԱԿ համամասնական ցուցակում կընդգրկվեն Գագիկ Ջհանգիրյանը, Ալեքսանդր Արզումյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը եւ Սուրեն Սիրունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել