
Պարբերականն իր խմբակարականում գրում է` հիմա արդեն վերջնականապես պարզվեց, որ քաղաքապետի ընրությունները կուսակցությունների մրցավազքի վերածելը անհաջող գաղափար է: Քանի որ ընտրությունները հենց օրենքի տառից եւ ոգուց ելնելով, քաղաքականացվել եւ կուսակացականացվել են, ապա ոչ ոք թող չզարմանա, որ մեր մայրաքաղաքի բարեկարգման բուն խնդիրների մասին ոչ ոք գրեթե չի խոսելու:
Նույն հանգամանքը հաշվի առնելով` շատ բնական է, որ կոալիցիայի կուսակցությունները, ինչպես նաեւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», ընտրությունների են գնում առանձին-առանձին, որ Կոնգրեսը ճիշտ նույնությամբ կրկնելու է այն ռիտորիկան, որը հնչել է նախագահական ընտրարշավի ժամանակ, եւ որ ՀԱԿ-ի ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահը: Որեւէ մեկը չի ենթադրում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է զբաղվել քաղաքի աղբահանությամբ, վերանորոգել շենքերի տանիքները, կամ ամրացնել խարխլվող կամուրջները: Նա բոլորովին այլ տրամաչափի գործիչ է: Պարզապես, բծախնդրորեն պարկեշտ մարդ լինելով, նա սովորություն չունի թաքնվել որեւէ մեկի հետեւում եւ միշտ, նույնիսկ շատ ավելի բարդ իրավիճակներում, պատասխանատվությունն իր վրա է վերցրել:
Քաղաքապետի ընտրության արատավոր կարգը հիմար վիճակի մեջ է դնում ոչ միայն ընդդիմությանը: Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ, բացի Գագիկ Բեգլարայանից, ցուցակների առաջնորդներից ոչ մեկը ցանկություն եւ մտադրություն չունի աշխատել որպես քաղաքապետ: Ո՞վ կհավատ, որ, օրինակ, Արտյոմ Քուշկյանը պատրաստվում է թողնել իր բժշկությունը եւ նվիրվել քաղաքի տնտեսությանը: Այստեղ էլ են աշխատում ինչ-ինչ քաղաքական գործոններ, որոնք Երեւանի խնդիրների հետ կապ չունեն:
Զգուշանալ կարմիր բերետավորներից
ՀՅԴ խբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ վերջերս փողոցներում զույգ-զույգ շրջող կարմիր բերետավորները երբեմն վտանգավոր կարող են լինել երիտասարդների համար: «Որոշ դեպքերում անհարգի կանգանցնում են երիտասարդներին, խուզարկում, մտնում շենքեր: Շենքեր նրանք իրավունք ունեն մտնել միայն ԲՈՒՀ-ի ռեկտորի կամ դպրոցի տնօրենի համաձայնությամբ: Նրանք իրավունք չունեն որեւէ մեկից պահանջել ստուգել, խուզարկել նրանց գրպանները կամ պայուսակները: Եղել են դեպքեր, երբ դիմադրող երիտասարդներին տարել են ոստիկանատուն: ԵՎ երբ Երեւանի փողոցներում նման բաներ են տեղի ունենում, եկեք չզարմանանք, որ օմբուդսմենի զեկույցում տողեր են հայտնվում վախի մթնոլորտի մասին: Ես, իհարկե, չեմ համարում, որ Հայաստանում տիրում է վախի մթնոլորտ, բայց նման արարքները կարող են նման տպավորություն ստեղծել»,-ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասել է Վահան Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել