HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայոց աշխարհ». Կենսագործենք մարտյան պլենումի որոշումները

hayoc-ashxarhՇուտով կլրանա Միախայիլ Գորբչովի «վերակառուցման» 24 տարին: Սկսվեց դա 1985թ.-ի ապրիլյան պլենումում: Սկզբում մեզ առաջարկեցին «արագացում», բայց արագացնելու առանձնապես ոչինչ արդեն չկար: Հետո առաջարկեցին դադարել խմել` հուսալով, թե սթափ գլխով, այնուամենայնիվ, կկառուցենք կումունիզմը: Սակայն շուտով հասկացան. սթափ վիճակում խորհրդային մարդն ընդհանրապես կջարդի ցանկացած բարեփոխչի գլուխը: Եվ ահա, երբ արդեն պարզվեց, որ ո´չ արագացումը, ո´չ էլ խմելը չեն ստացվում, կուսակցությունը որոշեց «հրապարակայնության» օգնությամբ բաց թողնել «վերակառուցման» գոլորշին, բայց հաշվի չառավ համակարգում եղած ճնշումը, և ղեկավար ձեռքերը պոկվեցին կափույրի հետ միասին: Պատմության դասերը, ինչպես հայտնի է, երբեք ոչ մեկին և ոչինչ չեն սովորեցրել: Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի մարտյան պլենումում որոշեց սկսել հայոց աշխարհի մայրաքաղաքի վերակառուցումը, ձեռքի հետ էլ` բաց թողնել ձանձրույթից թոշնած ակտիվիստների գոլորշին: Այստեղ հարկ է նշել, որ ՀԱԿ-ում հավաքվել է բնավ ոչ շարքային ընկերախումբ: Աստծո ընտրյալ լինելու առումով, գրեթե «Նոյան տապան». Ամեն արարածից մեկական զույգ: Ոմանք, թեպետ, միակ նմուշն են բացարձակապես անկրկնելի, և հատկապես նրանցից էլ որոշեցին համամասնական ցուցակ կազմել Երևանի ավագանում ընտրություններին մասնակցելու համար: Հարցը, թե ով է գլխավորելու ցուցակը, բնականաբար, օրակարգում դրված չէր. Իհարկե, ինքը` Տեր-Պետրոսյանը: Վանո Սիրադեղյանի «քրոջ տղան» Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անվտանգության աշխատակցի կողմից ծեծի ենթարկված Գագիկ Շամշյանի մասին նույն համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը թերթին ասել է. «Ես Շամշյանին հիշեցրի մեր ծանոթությունը դեռևս 14 տարի առաջ: Նոր էի ընդունվել ԵՊՀ, իսկ Շամշյանն այդ ժամանակ համալսարանի բանասիրականում ոստիկանական համազգեստով շրջում էր` ներկայանալով որպես ոստիկանության օպեր լիազոր և Վանո Սիրադեղյանի քրոջ տղա: Նա բռնարարքներ էր կատարում ուսանողների նկատմամբ, փողեր էր շորթում, շինծու մեղադրանքներ ներկայցնում մարդկանց: Սենյակ ուներ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի առաջին հարկում, ուր կեղեքման համար հատուկ տեղ էթր սարքել, դուբինկա էր պահում: Հետաքրքիրն այն է, որ Շամշյանի կենսագրական այս մանրամասները լրատվամիջոցները («Ա1+» և «ազատություն») միտումնավոր թաքցնում են: Այսինքն` իմ հարցազրույցներից կրճատում են այն հատվածները, որոնք վերաբերում են «օպեր լիազոր» Շամշյանին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter