HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Պետք չէ փորձել ընդհարում հրահրել ընդդիմադիր երկու ուժերի մեջ»

xurshudyan1«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը այսօր Հայելի ակումբում ասաց, որ դեռ փետրվարի 21-ին էր կուսակցությունը քննարկել եւ որոշել ՀԱԿ-ի հետ համատեղ հանդես գալ ընտրություններին. «Սա քաղաքական ընտրություն է լինելու եւ կարեւոր դերակատարում է ունենալու, ուստի մենք կարեւորեցինք միասնությունը»: Առաջարկի վերաբերյալ տեղեկացրեցին ՀԱԿ-ին, սակայն վերջինս ներկայացրեց իր որոշումը. «Ես դա ափսոանքով եմ նշում, որ տեղի չունեցավ մեզ հետ բանակցությունների արդյունքում: Նաեւ ասվեց, որ որոշումը, որ դրվել է բանակցությունների սեղանին, հիմնականում ենթակա չէ փոփոխության, միայն մի քանի բան կար, որ կարելի էր քննարկել, այնուհետեւ համաձայնել կամ` ոչ»: Հովսեփ Խուրշուդյանը համոզված է, որ միասնական ցուցակը կապահովեր միասնության մթնոլորտն ու միասնական պայքարի տրամաբանությունը: Խիստ կարեւորելով ՀԱԿ-ի կշիռը եւ դերակատարությունը Հայաստանի կյանքում եւ ընդդիմադիր դաշտում` «Ժառանգությունը» ակնկալում էր, որ ցուցակը հիմնված կլիներ կուսակցության վերջին տարիների գործունեության հանդեպ արածի վրա: «Կարծում եմ` հաղթանակը միանշանակ ընդդիմությանն է լինելու ամեն դեպքում, իսկ ընդդիմությունը մեկն է տարբեր մարմնավորումներով` հանձինս ՀԱԿ-ի եւ Ժառանգության»,-նշում է բանախոսը եւ հավելում, որ չեն ընդունում, թե ՀԱԿ-ն է միակ ընդդիմությունը: «Ժառանգության» ցուցակը, ինչպես նշեց մամլո խոսնակը, կազմել են ՀԱԿ-ի` ցուցակը ներկայացնելուց հետո: Կուսակցությունը առաջնորդվել է հետեւյալ տրամաբանությամբ` «կա ընտրողների մի մեծ խավ, որոնք ամենաակտիվ ընտրական գործընթացների արդյունքում ի վերջո դժվարանում է ձայնը տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը, այդ ընտրողները ինքնուրույն են եւ նույնիսկ այդքան ուժերի կողմից Տեր-Պետրոսյանին աջակցության պարագայում էլ մի ստվար զանգված չգնաց նրան ընտրելու քայլին»: Ելնելով տրամաբանությունից` «Ժառանգությունը» մտածում էր, որ միգուցե դա է այն ռեսուրսը, որ ընդդիմությանը կբերի հաղթանակի. «Միասին պետք էր քննարկել: Եթե մենք գնայինք ՀԱԿ-ի առաջարկած ցուցակով, մենք մտնում էինք նույն հին տրամաբանության մեջ եւ հաղթական տրամաբանությունը չէր գործելու»: Առանձին ցուցակով ընտրությունների գնալն էլ թույլ կտար չփոշիացնել վերոնշյալ ընտրողների ձայները. «Առաջինը ցուցակում նշանակել Արմեն Մարտիրոսյանին կամ մեկ այլ երիտասարդ գործչի, կգործեր տրամաբանությունը, որ Գագիկ Բեգլարյանի դեմ կելներ մի երիտասարդ նոր դեմք, որին իրենց ուսերի վրա ազդեցիկ քաղաքական գործիչները կկոփեին հաղթանակը»: Ազդեցիկ քաղաքական գործիչներն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն են, որոնք, ըստ միասնական ցուցակի, կզբաղեցնեին երկրորդ եւ երրորդ տեղերը. «Մեր ցուցակում այլ հեղինակավոր գործիչներ էլ կային, որոնք ՀԱԿ-ում են գտնվում»: Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» մասնակցության հարցն ու ձևաչափը, ինչպես տեղեկացրեց մամլո խոսնակը, կքննարկվի կուսակցության վարչության նիստում այս ուրբաթ: Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը սթափվելու կոչ է անում ընդդիմադիր մամուլին. «Պետք չէ փորձել ընդհարում հրահրել ընդդիմադիր երկու ուժերի մեջ, երբ ընդդիմադիր թերթերը նման փորձեր անում են, պետք է մտածեն` ում օգտին է դա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter