HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ճանապարհորդող նոտաներ-2011» միջազգային երաժշտական փառատոնը կանցկացվի Հայաստանում

Օգոստոսի 13-ից 24-ը Հայաստանում կանցկացվի «Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական փառատոնը, որը շնորհալի պատանի երաժիշտներին եզակի հնարավորություն է ընձեռում մասնակցել արտերկրի և Հայաստանի անվանի երաժիշտների վարպետության դասընթացներին, համագործակցել օտարերկրյա հասակակից երաժիշտների հետ, համատեղ հանդես գալ համերգային ծրագրերով:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում են վարպետության դասերի ինտենսիվ ծրագիր, կամերային երաժշտության սեմինար պարապմունքներ, սեկցիոն և նվագախմբի համար նախատեսված փորձեր, համերգներ հանրապետության տարբեր քաղաքներում:

Միջազգային երաժշտական հայաստանյան փառատոնը 2011 թ. առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբով: 60-ից ավելի երաժիշտներ և ուսուցիչներ են հավաքվել Հայաստանում 11 երկրից՝ Կանադայից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Կոլումբիայից, Պերուից, Թուրքիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Վրաստանից, Անգլիայից և Հայաստանից:

Մասնակից երաժիշտները 14 -27 տարեկան են: Ժյուրիի կազմում ընդգրկված են ԱՄՆ Վիրջինիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ժորժ Ագուիրը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոսներ:

Փառատոնի ընթացքում հավաքական երիտասարդական նվագախումբը հանդես կգա չորս համերգով (մուտքն ազատ է).

- օգոստոսի 20-ին Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում (սիմֆոնիկ նվագախումբ)
- օգոստոսի 21-ին Երևանի «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում (փողային և հարվածային գործիքներ)
- օգոստոսի 22-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (լարային գործիքներ)
- օգոստոսի 24-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (սիմֆոնիկ նվագախումբ) եզրափակիչ համերգ և փառատոնի հանդիսավոր փակում:

«Ճանապարհորդող նոտաներ» փառատոնն ամեն տարի անցկացվում է մի որևէ երկրում՝ լինելով միջմշակութային շփման առիթ: Առաջին փառատոնը տեղի է ունեցել 2007թ. Դոմինիկյան Հանրապետությունում, հաջորդը՝ 2008 թ. Պերուում, 2009թ.՝ ԱՄՆ-ում, 2010թ.՝ Բելգիայում, 2011թ. հուլիսին՝ Կոլումբիայում, իսկ այժմ՝ Հայաստանում:

Հայաստանում փառատոնն անցկացնում են Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը և «Ճանապարհորդող նոտաներ» ամերիկյան ծրագիրը՝ ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter