HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովն ու եկեղեցին չե՞ն համաձայնել

Ինչպես հայտնի է` ԱԺ-ում վերջերս նախագիծ ներկայացվեց «ՀՀ տոների մասին» օրենքում փոփոխություն մտցնելու եւ օգոստոսի 11-ը Հայկի` Բելի դեմ տարած հաղթանակի օրը «Հայ ազգային ինքության տոն», իսկ տոնին նախորդող 5 օրերը` «Նավասարդյան խաղերի օրեր» հռչակելու մասին: Նախագիծը նախնական տեսքով քննարկվել եւ առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Թվում էր, թե շուտով օրինագիծը վերջնական տեսքի կբերվի եւ ԱԺ-ում կհաստատվի, եւ մենք վերջնականապես մեր տոնացույցում պետության կողմից օրենքով հաստատված գեթ մեկ` բուն իմաստով ազգային, ազգի էությունից եկող տոն կունենանք (ԱԺ կողմից հաստատված մյուս տոները այդպիսիք չեն, դրանք եկեղեցական կամ պետական-քաղաքական տոներ են): Բայց Հայաստանյայց առաքելական եկեղեցին քնած չէ, որ ԱԺ-ն իր վճռին տեր կանգնի ու ազգին իր կողմից հաստատված ինքնության տոն պարգեւի: Ինչպես վկայում են հավաստի լուրերը, եկեղեցին կտրականապես դեմ է Հայկյան հաղթանակի օրը հայ ինքնության տոն հռչակելուն: Ըստ որի, ինչպես հայտնի է, հայ ինքնությունը 301թ.-ից է գալիս, դրանից առաջ հայը` հայ, Հայաստանն էլ` Հայաստան չի եղել եւ, հետեւաբար, այդ ժամանակներին վերաբերող ի~նչ ազգային ինքության տոնի մասին կարող է խոսք լինել: Եկեղեցին կողմ է տոնի` Նավասարդյան տոն վերացական ձեւակերպումին, որը պետք է տոնվի ոչ թե բուն հաղթանակի օրը, այլ` եկեղեցական ինչ-որ տոներից մեկի օրը... Դե եթե եկեղեցին դեմ է, ԱԺ-ն քանի գլխանի է… Եթե պետությունն իր իսկ կամքով (մեկ այլ նախագծով) պատրաստվում է կրոնապետության վերածվել, էլ ով եղավ, որ ինքնուրույն ու ազգօգուտ քայլեր ձեռնարկի: Պատահական չէ, որ ԱԺ-ից ստացած «ինքնագլուխ» նախաձեռնության մասին լուրն առնելուն պես եկեղեցին խառնվեց իրար եւ ամեն ինչ անում է, ամբողջ հունարը օգտագործում է պատգամավորներին «խելքի բերելու» համար: Բացի այդ` եկեղեցին ոտքի է հանել իր կառքին լծված «հայ» խղճուկ «մտավորականներին»: Վերջիններս փրփրուրը բերաններին ինչ անհեթեթություններ ասես չեն «ապացուցում». դիցուկ, որ Հայկը Հիսուսից շատ ու շատ առաջ քրիստոնյա է եղել եւ, հետեւաբար, նրա հաղթանակի օրը պետք է տոնել որպես քրիստոնեության հաղթանակի օր. կամ որ 301թ. այն կողմ հայը բնավ չի եղել եւ, հետեւաբար, հայի ինքնությունը (նրա ինքնության տոնը) Գրիգորիսի` հրով ու սրով քրիստոնեւությունը Հայաստանում տարածելու ժամանակների հետ պետք է կապել. կամ էլ, որ հայ ինքնությունը (տոնը) պետք է կապել օտար գրքերի թարգմանության (Թարգմանչաց տոնի) հետ. եւ նման անհեթեթ «ապացույցներ»: Այս առումով մեկընդմիշտ պարզաբանենք, որ մեր փառահեղ նախնին` Հայկը, մեր արիադավան-հեթանոս նահապետներից մեկն է եղել եւ որեւէ առնչություն չունի քրիստոնեության ու առավել եւս` եհովայապաշտության հետ: Հայկի հաղթանակը շարունակությունն էր իր նահապետների հաղթանակների, որոնք պարբերաբար վերահաստատում են Հայ Աստվածների Օրենքը Հայոց Բնօրրանում… Շատ չարժեւորելով խամաճիկների թատրոնի վերոնշյալ դերակատարներին` դառնանք ՀՀ ԱԺ-ին: Հայ ազգայնականների համախմբումը կարծում է, որ ԱԺ-ի համար հարմար առիթ է ներկայացել ընդամենը մի հարցում դրսեւորելու իր Ազգային Ժողով լինելու, իր` ազգային ավանդույթները դույզն ինչ պահելու պատրաստակամություն դրսեւորելու հարցում: Հակառակ պարագայում, մենք է’լ ավելի կհամոզվենք, որ ԱԺ-ն ազգային կյանքի հետ ոչ մի կապ չունի եւ ստեղծում է օրենքներ (նաեւ` տոների մասին), որոնք չեն ծառայում հայ կյանքին, եւ շարունակում է ընդունել է օրենքներ, որոնք ծառայում են այլոց ինքնության` մեզանում վերաարժեւորմանը, էկումենիկ ուղեգծի ընդունած փաստաթղթի` «ընտրյալ ժողովրդի» հավատին ու շահերին: Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ 18.03.2009թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter