HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները չհրապարակվեցին

Այսօր կայացավ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր նաեւ մի շարք ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու մասին որոշման նախագիծը: Մի շարք ապրանքների ներկրման, իրացման, արտադրման եւ արտահանման ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու` ապրանքային շուկաների կառուցվածքը պարզելու նպատակով, որոշվեց դիմել տնտեսվարող սուբյեկտներին` մինչեւ 2009 թվականի ապրիլի 8-ը հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 1-ը եւ 2009 թվականի մարտի 1-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում իրենց կողմից ներկրված, իրացված, արտադրված եւ արտահանված ապրանքների ծավալների վերաբերյալ: Սա, հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի հիմնավորմամբ, հնարավորություն կտա պարզել, թե ովքեր են չհիմնավորված գներ սահմանում ապրանքնատեսակների համար, ովքեր են խախտում օրենքը եւ այլն: Հանձնաժողովը շարունակում է ապրանքային շուկայի ուսումնասիրությունը, բայց արդյունքներն այսօր չհրապարակվեցին ու չնշվեց նաեւ, թե երբ կլինի դա: Մինչ հանձնաժողովը կավարտի իր ուսումնասիրությունը, կամփոփի արդյունքները եւ կհայտատարի խախտումների մասին եւ ըստ այդմ էլ որոշակի քայլեր կձեռնարկի, բնակչությունը կշարունակի բարձրացված գներով գնումներ կատարել: Իսկ թե մինչեւ երբ կտեւի դա` հայտնի չէ, քանի որ հանձնաժողովը արդյունքերի ամփոփման հստակ ժամկետ չի սահմանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter