HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն չի գրանցում «Ժառանգության» թեկնածուներին

12_12-a_harutyunyanՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանին: Նամակում ասվում  է. «Քաղաքացիներ Սեդրակ Արսենի Բաղդասարյանը եւ Վաչագան Խաչիկի Հակոբյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումներով հայտնել են, որ Երեւան քաղաքի Կենտրոն համայնքում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանի եւ բնակելի տան տարածքները ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով իրացվել են պետության կարիքների համար: Արդյունքում իրենց հանել են համապատասխանաբար Երեւանի Փավստոս Բյուզանդի փողոցի 25 շենքի թիվ 16 բնակարանի և Պուշկինի փողոցի թիվ 30 տան հասցեների հաշվառումից: Ներկայումս իրենք «Ժառանգություն» կուսակցության կողմից ներկայացված ընտրական ցուցակով առաջադրված են որպես Երեւան քաղաքի ավագանու անդամի թեկնածուներ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է որպես թեկնածուներ իրենց գրանցումը`  պատճառաբանելով, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից չեն ներկայացրել տեղեկանք վերջին երեք տարիներին Երևան քաղաքում հաշվառված լինելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը Սեդրակ Բաղդասարյանին 16.03.2009թ. տրված թիվ 25/01-14143 և Վաչագան Հակոբյանին 17.03.2009թ. տրված թիվ 25/01-14715 պատասխաններով հայտնել է, որ վերջին երեք տարում Երևան քաղաքում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել հնարավոր չէ, քանի որ իրենք 07.05.2007թ. և 24.02.2004թ. դուրս են եկել հաշվառումից և ՀՀ ոստիկանության բնակչության պետական ռեգիստրում հետագա բնակության վայրի վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրել: Լիազորված պետական մարմինը մերժումը հիմնավորել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, ըստ որի` սահմանված կարգով ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի հասցեն: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: ՀՀ ընտրական օրենսգրքի 138.4 հոդվածի 1-ն մասի համաձայն` Երեւանի ավագանու անդամ կարող է ընտրվել քսանմեկ տարին լրացած, վերջին երեք տարում Երեւան քաղաքում մշտապես բնակվող եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: ՀՀ ընտրական օրենսգրքի 138.8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Երեւանի ավագանու անդամի թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ կուսակցությունների կողմից այլ փաստաթղթերի թվում կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում տեղեկանքª առաջադրված թեկնածուիª վերջին 3 տարում Երեւան քաղաքում մշտապես բնակվելու մասին: Նշված տեղեկանքը թեկնածու առաջադրվող անձին տրամադրում է լիազորված պետական մարմինը: Երեւան քաղաքում մշտական բնակություն հասկացությունը ՀՀ ընտրական օրենսգրքում սահմանված չէ: Նկատի ունենալով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածների պահանջները` ՀՀ ընտրական օրենսգրքի 138.4 հոդվածի 1-ին մասի իմաստով Երեւանում մշտական բնակություն ունեցող կարող են համարվել այն անձինք, որոնք «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն Երեւան քաղաքում հաշվառված են որպես մշտական բնակիչ: Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տվյալ դեպքում ինձ դիմած քաղաքացիների մշտական բնակության վայր հանդիսացող բնակարանը եւ տունը օտարվել են հասարակության եւ պետության կարիքների համար` Երեւանի կառուցապատման ծրագրերի իրականացման կապակցությամբ: Ընդ որում, սեփականության օտարման ամբողջ գործընթացը կարգավորվել է ՀՀ կառավարության որոշումներով, որոնցով սահմանվել են պետական կարիքների համար Երեւան քաղաքում քաղաքացիների սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման գոտիները, օտարման կարգն ու պայմանները: ՀՀ սահմանադրական դատարանն իր 18.04.2006թ. ՍԴՈ-630 որոշմամբ անդրադարձել է ՀՀ  կառավարության կողմից սեփականության օտարման գործընթացը կարգավորող որոշումների ընդունման լիազորություն ունենալու հարցին եւ ՀՀ սահմանադրությանը հակասող է ճանաչել ՀՀ քաքաքացիական եւ հողային օրենսգրքի այն բոլոր նորմերը, որոնք մինչ այդ հիմք են ծառայել Երեւանի Կենտրոն համայնքում պետական կարիքների համար հողամասերը եւ դրանց վրա գտնվող անշարժ գույքը սեփականատերերից վերցնելու համար: Այսպիսով, տվյալ քաղաքացիներին հաշվառումից հանելը հանդիսացել է ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված իրավական ակտերի հիման վրա անշարժ գույքը սեփականատերերից պետական կարիքների համար վերցնելու գործընթացի արդյունք, ինչը հանգեցնում է նաեւ ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` քաղաքացիների` տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքի խախտմանը: Նկատի ունենալով վերոգրյալը եւ հիմք ընդունելով ՙՄարդու իրավունքների պաշտպանի մասին՚ ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթները` առաջարկում եմ, առաջնորդվելով ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, համաձայն որոնց Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն, ԿԸՀ-ի իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել քաղաքացիների տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքի հնարավոր խախտումը կանխարգելելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter