HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Առողջության առաջնային պահպանման ծրագիրը Սյունիքում

«Տեր կանգնենք մեր առողջությանը» կարգախոսով արդեն 4 տարի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվում է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիրը: Ծրագրի նպատակն է Հայաստանում Առողջության առաջնային պահպանման ծառայությունները դարձնել մատչելի ու բարելավել սպասարկման որակը:

2005 թ. սեպտեմբերից մինչ այժմ ծրագրում ընդգրկվել են Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերն ու Երևանը: Այս տարի ծրագրում ներգրավվել են Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը: Փուլ առ փուլ իրականացվող ծրագրի շրջանակներում առաջին հանդիպումն էր կազմակերպվել մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ծրագրի Հանրային կրթության թիմի ղեկավար Ռուզաննա Մելյանը հակիրճ խոսեց նպատակների, առկա խնդիրների ու անելիքների մասին: Կապանի տարածաշրջանից ծրագրում ընդգրկվել են Գեղանուշ, Եղվարդ, Խալաջ, Ձորաստան, Շրվենանց, Օխտար, Աղվանի, Գորիսի տարածաշրջանից` Շուռնուխ, Որոտան, Խնձորեսկ, Ն. Խնձորեսկ, Արավուս, Ակներ, Վաղատուր ՄԵղրիի տարածաշրջանից` Նռնաձոր, Ալվանք, Վարդանիձոր, Վահրավար, Տաշտուն, Սիսիանի տարածաշրջանից` Գորայք, Անգեղակոթ, Բռնակոթ, Արևիս, Հացավան, Դարբաս գյուղական համայնքներն ու Դաստակերտ քաղաքը: Կնորոգվեն ու կկահավորվեն նշված համայնքների առողջության առաջնային պահպանման հաստատությունները, ինչպես նաև կտրամադրվեն առաջին բուժօգնության համար անհրաժեշտ բուժգործիքներ ու դեղամիջոցներ: Կազմակերպվելու են նաև վերապատրաստման դասընթացներ, համայնքներում ստեղծվելու են առողջապահական կոմիտեներ, իսկ աշխատանքներում հիմնականում ներգրավվելու են տեղական հասարակական կազմակերպությունները: Վերջիններիս ընտրելու համար կհայտարարվի մրցույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter