Ղարաբաղում տաքսիստները բողոքում են
Այսօր Ստեփանակերտի տաքսիսիտների մի խումբ` մոտ 60-70 հոգի մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել էին իրենց բողոքն արտահայտելու 2008թ. մայիսին կառավարության կողմից հաստատված տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգի վերաբերյալ:
Մեր տեղեկություններով, տաքսիստները բողոքում են նոր կարգի մի շարք պահանջներից` սկսած տաքսոմետրի, նոր` դեղին համարանիշների տեղադրումից մինչեւ մեքենաների վրա պարտադիր տաքսու նշանների առկայություն:
Կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանի հավաստմամբ, տաքսիստներից մի քանի հոգի էլ այցելել են բաժին, որտեղ խոստացվել է, որ նրանց բողոքները կուսումնասիրվեն եւ պատասխան կտրվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել