Բացահայտ հափշտակում՝ Աղավնաձորի շուկայից
Օգոստոսի 11-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել 55-ամյա Գայանե Մ.-ն և հայտնել, որ նույն օրը Աղավնաձոր գյուղի շուկայի իր տաղավարից իրեն անծանոթ 3 երիտասարդներ բացահայտ հափշտակել են 2 լ հոնի օղի, 1 կգ մեղր, 1,5 լ գինի, 1 կրակայրիչ, 4 տուփ ծխախոտ, 1 կոշտ սկավառակ, 1 տուփ չիպս, ապա նրանցից մեկը սկավառակը և 1 տուփ չիպսը վերադարձրել է, իսկ մնացած ապրանքով հեռացել են:
Նույն օրը Երևան-Մեղրի ճանապարհի 65-րդ կմ-ին, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, կանգնեցվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան և բաժին բերման են ենթարկվել վարորդը՝ 26-ամյա Մասիս Պ.-ն, և ուղևորները՝ 33-ամյա Միշա Բ.-ն ու 30-ամյա Համլետ Ա.-ն:
«Հափշտակվածը մասամբ առգրավված է: Միշա Բ.-ն և Համլետ Ա.-ն ձերբակալվել են, իսկ Մասիս Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել