HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բենզալցակայան կողոպտելու եզակի ձախողումը

Երեկ լուսաբացին` ժամը 04.50-ին, ոստիկանության Սպիտակի բաժին է ահազանգել «Աննա-Կարեն» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանի լիցքավորողը` 44-ամյա Սերյոժա Բ.-ն, եւ հայտնել, որ դրանից մոտ 1,5 ժամ առաջ անհայտ անձը` սեւ հագուստով ու դիմակով, մուտք է գործել նշված լցակայան, հարձակվել է եւ քաշքշել իրեն, սակայն հանդիպելով դիմադրության` դիմել է փախուստի: «Դեպքի վայրից հայտնաբերվել է դիմակը, կատարվում է նախաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ վերջին 3-4 ամսվա ընթացքում սա արդեն բենզալցակայանների վրա կատարված ավազակային հարձակման 9-րդ դեպքն է: Նախորդ 8 հարձակումները հանցագործների համար պսակվել է հաջողությամբ: Սակայն, ի տարբերություն վերջին հարձակման, դրանք իրականացվել են 3 անձանց մասնակցությամբ, իսկ հարձակումներից մի քանիսի դեպքում կողոպտիչները եղել են առանց պետհամարանիշի սպիտակ գույնի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով: Ոստիկանությունն այս ընթացքում բայահայտել է միայն դրանցից մեկի` Հաղթանակ գյուղի մոտ գործող բենզալցակայանի վրա կատարված հարձակման հեղինակների ինքնությունը` 1985 թ. ծնվածներ Արման Մ., Էդգար Ա. եւ Գագիկ Թ.: Սակայն այս բացահայտումը որեւէ կերպ չի կասեցրել բենզալյակայանների վրա կատարվող ավազակային հարձակումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter