HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձը կթանկանա՞

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հերթական հարց ու պատասխանի օր էր: Հերթագրվեցին 19 պատգամավոր, սակայն ժամանակի սղության պատճառով հարցերը ներկայացրեցին  13 պատգամավոր:  ՀՅԴ-ական պատգամավոր  Ռուզան Առաքելյանը հարց ուղղեց, թե կանդրադառնան արդյոք  թանկացումները տրանսպորտի ոլորտին: Կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը, ում ԱԺ նախագահը ներկայացրեց, որպես Գուրգեն Մարգարյան, ինչն էլ դահլիճում աշխուժություն ապահովեց, պատասխանել է, որ երթուղին սպասարկող ընկերությունների համար մրցույթ կանցկացվի, որից հետո կծավալվի քննարկում եւ կորոշեն, թե կթանկանա քաղաքային տրանսպորտի ուղեվարաձը, թե` ոչ. «Ուղեվարձերի վերահսկման մեխանիզմ կա, ուղեվարձերն այսօր այն ուղեվարձերն են, որ սահմանված են»: Նախարարը նշել է, որ թանկացումներն ընդունելի կլինեն, եթե ընկերությունները ներկայացնեն համապատասխան հիմնավորումներ: Հաջորդ հարցն էլ նախարարին ուղղեց ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը: Նա հետաքրքրվեց, թե որ ծրագիրնէ ֆինանսավորվելու Հազարամյակների մարտահրավերների կողմից, իսկ որը` ոչ: Նախարարը պատասխանեց, որ ՀՄՀ-ն վերջնական որոշում դեռեւս չի կայացրել. «Հունիս ամսին որոշումը կկայացվի, ճանապարհների ֆինանսավորումը,որը նախատեսված էր բյուջեով դեռեւս կշարունակվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter