HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Արմեն Աշոտյանը մտահոգված է ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում տեղ գտած ձեւակերպումներով

18_03-a_ashotyanԱՄՆ Պետական դեպարտամենտը հրապարակեց իր տարեկան  զեկույցի այն հատվածը, որտեղ տրվում են  Ղարաբաղյան հարցի հետ կապված ձեւակերպումներ: Նույն ձեւակերպումը տրվում էր  նաեւ Ադրբեջանին վերաբերող զեկույցում: Այսօր Կառավարության  հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին խնդրեց արձագանքել զեկույցի տվյալ հատվածին, քանի որ նման արձագանք չի հնչել: «Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ, եթե Դուք նկատի ունեք տարածքային ամբողջականության մասին, այսինքն շեշտադրումը այդ զեկույցի մեջ, որը կար, ապա բազմիցս հայտարարվել է, դրանից առաջ եւ դրանից հետո եւ այսօր նաեւ դուք կարող եք գտնել կայքէջում, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այդ հարցում հիմնված է երեք սկզբունքների վրա, նաեւ միջազգային նորմերի. դա ` ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: Եվ համապատասխան այդ զեկույցի մեջ տեղադրված ձեւակերպումը, չեմ կարծում, որ դա արտահայտում էր իրենց դիրքորոշումը հենց Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ: Նրանք, ովքեր զբաղվում են Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, բազմիցս արտահայտվել են, եւ ոչ միայն նրանք, այլ նաեւ բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ Միացյալ Նահանգների»,-պատասխանել է  Էդվարդ Նալբանդյանը: Արմեն Աշոտյանն ավելացրել է, որ իրեն ավելի մտահոգել է մեկ գործոնի ընդգծումը զեկույցում. «Այն է, թե Ադրբեջանի հանրապետության Լեռնային Ղարաբաղի օկուպացման այսպես կոչված ձեւակերպումը, որը այն երկու մոտեցումների հետ ընդհանուր եզր չունի»: Ա. Աշոտյանը դիտարկում է փաստը որպես կողմնակալ մոտեցման արդյունք, «մանավանդ, որ Մեթյու Բրայզան էլ փաստել է, որ  դա ԱՄՆ-ի պաշտոնական դիտարկումը արտահայտող զեկույց էր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter