
Օրաթերթն իր խմբագրականում գրում է` այն, ինչ տեղի է ունենում «Յոթի գործ»-ով դատավարության ընթացքում, թերևս, հասկանալի չէ նրանց, ովքեր խորությամբ չեն ճանաչում հայաստանյան իրողությունները կամ չեն մարսել գործող ավազակապետական համակարգի նրբությունները, իսկ այդ նրբությունները ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչ նպատակ է հետապնդում դատական այս պրոցեսը, և ինչպես է աշխատում արդի դատական համակարգը:
Սույն դատավարության նպատակը ոչ թե տեղի ունեցած իրողությունները պարզելն ու մեղավորներին հայտնաբերելն է, այլ պրոցեսը հնարավորինս անաղմուկ վերջին հասցնելը: Նպատակը այն պահին հասցնելն է, երբ Մացոն վազի խորհրդակցական սենյակ և այնտեղ կայացնի իր «արդար» դատավճիռը: Դատական համակարգը այսօր վեր է ածված խուլ և կույր մի բութ գործիքի, որը, երախը բացած, սպասում է, որ զոհը մտնի իր բերանը, որից հետո, համաձայն թայմերով հաստատված ռեժիմի, փակվում է գազանի երախը` զոհին ուղարկելով համապատասխան տեղեր: Իսկ դատական պրոցեսը ոչ այլ ինչ է, եթե ոչ պոտենցիալ զոհին, տվյալ դեպքում` «Յոթի գործ»-ով քաղբանտարկյալներին դեպի դատական արյունարբու համակարգի երախը տանող կոնվեեր:
Էական չէ, թե ինչ կպարզվի դատարանում, ինչ փաստեր ջրի երես դուրս կգան, ինչպես իրենց կպահեն տուժողներն ու վկաները, ինչքանով տեղի ունեցածը և ունեցողը կհամապատասխանի օրենթին: Այս ամենը փաթթած ունեն մեծ գլխով Մացող և բառիս բուն իմաստով Փիլոյանը: Նրանք միայն մի նպատակ ունեն` դատը հայտարարել ավարտված, վճիռը` կայացված: Այն վճիռը, որն արդեն կայացվել է և կայացվել է բուն դատարանի պատվերից շատ ու շատ այն կողմ: Ահա սա է այն իրողությունը, որի արդյունքում էլ ստեղծվել է առկա իրավիճակը: Եվ այն, ինչ կատարվում է դատարանում, պայքարը այս սցենարի իրագործման և չիրագործման մեջ է: Ավազակապետությունը փորձում է ամեն ինչ անել, որ այս սցենարը իրականանա, իսկ քաղբանտարկյալները, բնականաբար, ունեն մի խնդիր` կամ պետք է ընթանա իրական, այսինքն` օրինական դատավարություն, կամ դատավարություն չպետք է ընթանա: Եկրընտրանքը շատ պարզ է, և սա ոչ միայն այս գործով մեղադրվողների, այլ ողջ հասարակության երկընտրանքն է:
Դիմում գրեք, էլի
Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկայում մեկնարկելու է քաղբանտարկյալներից ներման խնդրագրեր կորզելու նոր արշավ: Այս մեկը, սակայն, էականորեն տարբերվելու է նախորդներից: Եթե նախկինում քաղբանտարկյալների հետ աշխատում էին իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ապա հիմա դրանով զբաղվելու են բարձրաստիճան պաշտոնյաներ` պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ: Վերջիններս ազգալցական ինչ-որ հեռավոր կապերի միջոցով փորձելու են «դուրս գալ» քաղբանտարկյալների վրա և ներման խնդրագրերի դիմաց առաջարկել «պրոբլեմների լուծում»: Ըստ մեր տեղեկությունների` մի քանի նման փորձ արդեն արվել է, բայց, բնականաբար, անհաջող:
Խոսել են
Երեկ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Սա Ս. Սարգսյանի առաջին ուղիղ շփումն է Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնյայի հետ: հեռախոսազրույցն անմիջապես հաջորդել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նոր նախագծի ներկայացմանը: Ըստ որոշ գնահատականների` Քլինթոնի զանգն ուղղակիորեն կապված է սույն իրադարձության հետ: Մասնավորապես` ԱՄՆ վարչակազմն ակնկալում է Սերժ Սարգսյանի միջամտությունը` բանաձեւի շրջանառությունն ու ԱՄՆ հայ համայնքի կողմից լոբբինգը կասեցնելու ուղղությամբ:
Զիջում են
Երեկ «Ժառանգություն» կրկին նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել են ակտիվիստների մոտեցումները առաջիկա ընտրություններում կուսակցության մասնակցության ձեւաչափի վերաբերյալ: Իսկ Հայ ազգային կոնգրեսի անդամ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը երեկ որոշում է կայացրել «Ժառանգությանը» զիջել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի` իրենց հատկացված տեղերը: «Հանրապետություն» կուակցոթյունում էլ որոշլ են «Ժառանգությանը» զիջել ՀԱԿ ուցակում իրենց հատկացված տեղերի կեսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել