HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Հովիկ Աբրահամյան` տրամադրություն բարձրացնող

hraparakԱզգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն չի տիրապետում իր աշխատանքին, այլև լավ չի ճանաչում գործադիր ղեկավար անձանց: Երեկ` կառավարության հարցուպատասխանի ժամանակ, նա շփոթել է տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանի ազգանունը: Հրավիրելով նախարարին ամբիոնի մոտ` նա ասել է. «Հարցին կպատասխանի տրանսպորտի նախարար Գուրգեն Մարգարյանը»: Տեսնելով լրագրողների ու մի քանի անվախ պատգամավորների ծիծաղը` Արգամիչն ասել է. «Եթե ձեր շատ ուրախ տրամադրությունը կբարձրանա, կարող եմ մեկ անգամ էլ կրկնել»: Լարված հարաբերություններ Օրերս Գեղարքունիքի մարզային ոստիկանապետ է նշանակվել Վլադիմիր Գասպարյանի նախկին «սան» Լիդերը, որը ժամանակին Վովային իր հավատարմությունն ապացուցելու համար կտրել էր եփական մատը և ուղարկել նրան: Սակայն 2007թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո Լիդերը սկսել էր աշխատել Գագիկ Ծառուկյանի համար, ինչի արդյունքում հեռացվել է ռազմական ոստիակնությունից: Ըստ մեր տեղեկությունների` Լիդերի համար միջնորդել է անձամբ Գ. Ծառուկյանը, որը, ինչպես և իր խնամի Հովիկ Աբրահամյանը, ներկայումս խիստ լարված հարաբերությունների մեջ է Վլ. Գասպարյանի հետ: Ըստ մեր աղբյուրների` հենց այս երկուսն էին ժամանակին խոչընդոտել, որ Գասպարյանը չդառանա ոստիկանապետ: Ի դեպ, նույն աղբյուրները պնդում են, որ ոստիկանական կադրերի գրեթե բոլոր տեղաշարժերում Հովիկ Աբրահամյանի մատը խառն է: Վերջերս էլ նա Նոր Նորքումնշանակել է տվել իր ավագ եղբոր որդուն` Արսեն Աբրահամյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter