
Թերթի ունեցած հավաստի տվյալներով` այս օրերին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը դարձյալ հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ այդ տարածքում բնակվողների անունից հերթական բողոքն է եկել կենտրոնական իշխանությանը: Բանն այն է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Կոտայքի Ալափարս համայնքի բնակիչները մարզպետ Կովալի պատճառով խմելու ջրի երես չեն տեսնում:
Ոչ վաղ անցյալում այդ համայնքի բնակիչներն իրենց բողոքներով եւ հետեւողական պայքարի արդյունքում կարողացան հասնել նրան, որ կառավարությունը 90 միլիոն դրամ հատկացրեց Ալափարսի ջրագծի կառուցման աշխատանքների համար:
Գումարը ծախսվել է, բայց գյուղացիներն այդպես էլ ջուր չեն ունեցել, քանի որ խողովակն անընդհատ ինչ-որ տեղից պայթել է: Ալափարսի բնակիչները նորից են դիմել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, ավելի կոնկրետ` Արմենչիկին: Վերջինս էլ իր հերթին հանձնարարել է վարչապետի վերահսկողության ծառայությանը այցելել ու տեղում լուծում տալ հարցին: Վերահսկողության համապատասխան աշխատակիցների ուսումնասիրություններով եւս հաստատվել է, որ ջրագիծը կառուցվել է ընդունված նորմերի էական խախտումներով, իսկ գումարները` մեջմեջ արվել: Հենց այս է պատճառը, որ կառավարությունը որոշել է Կովալի հետ տղամարդավարի զրույցի նստել եւ պարզել, թե, էս նեղ մաջալին, ուր են գնացել բյուջեի հատկացումները:
«Հայ հեղափոխական ծառաջարդ - 4. ասք կոալիցիոն պետականակառույց»
Եվ արդ երբ եկել էր «կոալիցիոն» պորտֆելների, հայերեն` աթոռների, բաժանման ահեղ պահը, եւ ՌՔ-ն այլեւս «նախկին» նախագահ էր, իսկ ՍՍ-ն «գործող», դաշնակ «հայրենասերները» նորից վերին դուռն էին գնացել, զի պորտֆելներից բացի` ենթապորտֆելներ կային, եւ մեկի համար ՀԱՏՈՒԿ էր պետք խնդրել, որ ՄՆԱՐ ԻՐԵՆՑ: Եվ իհարկե դա «Հայանտառի» ենթապորտֆելն էր…
Ուրեմն գնացել են, թե ՍՍ-ն ապրած կենա, անտառը թող մեզ մնա: Դաշնակցականներին չսիրողի համարում ունեցող ՍՍ-ն էլ, թե` սերս գաղտնի թող մնա, անտառն էլ ձեզ թող մնա, բայց… Հենց միայն այն փաստը, որ մենթապետ Ալիկը, կամ դատա-ղազ Աղվանը, որեւէ ստուգում չուղարկեցին ու չեն ուղարկում «ՉԻ» հետաքննության հետքերով, կամ էլ ՀՀ մարզերից որեւէ մեկը, ուր ժրաջանորեն լափվում են անտառները` ամեն ինչ ասում է: Հենց միայն այն, որ Լոռու մարզպետը 14-24-34 թվեր ու խղճուկ բառեր է կմկմում գյուղնախարար, «Հայանտառի» դաշնակ Մարտունի շեֆ, դաշնակ Արամայիսի հետ ձեռ-ձեռի, ձեն-ձենի` ուղղակի բացահայտում է ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ու ԱՆՈՒՆՆԵՐԸ: Անտառներով զբաղվող մի միջգերատեսչական ինչ-որ մարմին ունեն, կարճ`«մոնիտորինգ», մինչ էսօր չորս հոգով հինգ տարբեր անուններ են տալիս: Ու վազում փողվարչապետ ԱՐՄԵՆՉԻԿԻ վզից են կախվում, թե ԻՆՔԸ գիտի ու կասի, ու կանի: Բա եթե ինքը, դուք, ում դռան… պաշտոնյան եք, ու ինչու եք անտառի մասին առհասարակ խոսում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել