Սյունեցի դպրոցականները ցանկություն չունեն մասնակցելու օլիմպիադային
Սյունիքում դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցած 450 աշակերտից օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ձեռք բերել 65-ը: Նախորդ տարվա համեմատ այս թիվը նվազել է: Մի շարք առարկաներից` քիմիա, աստղագիտություն, ինֆորմատիկա եւ այլն, մրցանակային տեղեր գրավող աշակերտներ չեն եղել: Իսկ ընդհանրապես, ըստ մասնագետների, այս տարվա օլիմպիադայի մի շարք առարկաների տեքստերը բարդ եւ չափից դուրս ծավալուն են եղել:
Օլիմպիադայի մարզային փուլում ամենաշատ մրցանակային տեղեր գրավել են որիսի վարժարանի սաները` 12 մրցանակ, 11 մրցանակով երկրորդ տեղում են Կապանի վարժարանն ու Գորիսի թիվ 1 դպրոցը, երրորդ տեղը համապատասխանաբար 8 եւ 7 մրցանակներով կիսել են Սիսիանի թիվ 3 եւ Քաջարանի թիվ 1 դպրոցները:
Սյունիքում, ի տարբերություն նախորդ տարիների, օլիմպիադայի մարզային փուլին այս տարի ավելի շատ աշակերտներ են մասնակցել մարզի գյուղական դպրոցներից: Իսկ Վերին Խոտանանի եւ Վերիշենի դպրոցների մեկական աշակերտներ գրավել են երրորդ մրցանակային տեղեր:
Այս տարի եւս դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլում 1-3 մրցանակային տեղեր զբաղեցրած սյունեցի 101 աշակերտ եւ նրանց ուսուցիչները մարզպետի կողմից արժանացան դրամական պարգեւների` 1-ին տեղ` 5 հազարական, 2-րդ տեղ` 4 հազարական, 3-րդ տեղ` 3 հազարական դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել