HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

50 միլիոն ԱՄՆ դոլար Համաշխարհային բանկից

Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է, որ Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրվել է դրամաշնորհ, որի նպատակն է օժանդակել ոչ առեւտրային կազմակերպություններին:   Տ. Դավթյանը նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում է դրամաշնորհային ծրագրի իրականացումը վերապահել Ֆինանսների նախարարությանը եւ համապատասխան խորհրդին. «Սա այն տարբերակն է, երբ չի ստեղծվում առանձին ծրագրի իրականացման գրասենյակ»,-ասում է նախարարը եւ վստահեցնում, որ նախարարությունը ունի համապատասխան կարողություններ ծրագրի իրականացման համար: Առաջարկվեց նման մոտեցում  կիրառել մյուս բոլոր դրամաշնորհների առումով` օգտվելով վարչական կարողություններով եւ չստեղծել լրացուցիչ գրասենյակներ, ինչը ծախսատար է: Նախարարը քննարկման ներկայացրեց մասնավոր փոքր եւ միջին ձեռնարակտիրության զարգացման վարակային ծրագրի համաֆինանսավորման նպատակով ֆինանսական հաստատություններին տրամադրված բյուջետային վարկի պահանջի իրավունքները  ՀՀ Կենտրոնական բանկին օտարելու մասին  Կառավարության որոշման նախագիծը. «Համաշխարհային բանկի հետ արդեն ստորագրվել է պայամանագիր լրացուցիչ 50 մլն ԱՄՆ դոլար գումարով վարկային ծրագիր իրականացնելու նպատակով, համաձայնագիրը անցել է բոլոր ներպետական ընթացակարգերը, ԱԺ-ն էլ վավերացրել է, ուստի առաջարկում ենք վարկային պահանջի իրավունքները սեսիայի պայմանագրով վաճառել ԿԲ-ին»: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ավելացրեց, որ ակնկալում են երկու շաբաթվա ընթացքում ՀԲ-ից ստանալ գումարը, որը ամբողջությամբ տրամադրվելու է ԿԲ-ին փոքր եւ միջին բիզնեսի վարակավորման համար եւ հետապնդելու է ներպետական միջոցների արդյունավետ կառավարման նպատակ. «Երբ ՀԲ-ի 50 մլն դոլարը առեւտրային բանկերի միջոցով կտեղաբաշխվի փոքր եւ միջին բիզնեսին, մենք ընթացքին հետեւելով, ջանքեր կգործադրենք, որպեսզի լրացուցիչ միջոցներ ներգրավենք, կարծում եմ պահանջարկը ավելի մեծ կլինի, քան 50 մլն»,-ավելացրեց վարչապետը: Տիգրան Դավթյանը, անդրադառնալով օրակարգի հաջորդ հարցին, ներկայացրեց, որ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել աղետի գոտում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար. «Որոշումով  առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ  Պետական բյուջեով եւ կատարել համապատասխան հատկացում` 2 մլրդ դրամի չափով Քաղաքաշինության նախարարությանը»: Որոշումը, ըստ նախարարի, թույլ կտա  լուծել սոցիալական խնդիրներ` աշխատատեղերի, բնակարանի եւ դրական արդյունք կունենա: Քաղաքաշինության փոխնախարարը լրացուցիչ երկու օր խնդրեց քննարկելու որոշ դրույթներ: Վարչապետը ընդգծեց, որ  ներկայացված ծրագրերը ունեն հակաճգնաժամային բնույթ. «Արագությունը չափազանց կարեւոր է, նաեւ պետք է խնդրեմ  Քաղաքաշինության նախարարությանը պայմանագրի շրջանակներում աշխատել Վանաձորի քիմիական գործարանի հետ, քանի որ մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ այս գումարների մի մասը ուղղվի շինանյութերի ձեռքբերմանը հենց այս կոմբինատից, որովհետեւ նրանք արտադրում են շինանյութեր, որոնց գները ավելի էժան են»,-վարչապետը նկատում է, որ նման քայլը  կէժանացնի շինանարարությունը եւ կխթանի քիմիական կոմբինատի` ամբողջ ծավալով աշխատանք ծավալելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter