HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդշինինվեստբանկն արդեն Եղեգնաձորում է

Եղեգնաձորցիները հնարավորություն կստանան բանկային ծառայություններից օգտվել միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում: Արդշինինվեստբանկը տեղեկացնում է, որ մարտի 20-ին տեղի կունենա Արդշինինվեստբանկի վերանորոգված և բարեկարգված «Եղեգնաձոր» մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղը հագեցված է ժամանակակից որակյալ տեխնիկայով և պատրաստ է իր հաճախորդներին մատուցել արագ և հուսալի բանկային ծառայություններ: «Եղեգնաձոր» մասնաճյուղը սպասարկում է մոտ 3000 հաճախորդներ, որոնց թվում են ինչպես պետական և մասնավոր կազմակերպություններ, այնպես էլ շարքային քաղաքացիներ: Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վիրաբյանը. «Արդշինինվեստբանկի բոլոր մասնաճյուղերում` թե' մայրաքաղաքում և թե' մարզերում, հավասար պայմաններ են ստեղծված մեր հաճախորդների համար: «Եղեգնաձոր» մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ունեն համապատասխան մասնագիտական կրթություն և պատրաստ են օգնել Բանկի հաճախորդներին` օգտվելու մեր հուսալի և որակյալ ծառայություններից: Կարծում եմ` հայաստանյան բանկային համակարգի փոքրաթիվ ներկայացուցիչներ կարող են հպարտանալ նմանատիպ ներկայացուցչական մասնաշենքով»: «Եղեգնաձոր» մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Եղեգնաձոր կմեկնեն Բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը, Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնոկատար Սերգեյ Վիրաբյանը, դեպարտամենտի տնօրեններ, ստորաբաժանման ղեկավարներ, պաշտոնական այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter