HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահը վրա է հասել հրդեհից այրվելու հետևանքով

Մարտի 18-ին, ժամը 04.15-ին, 1951 թ. ծնված Երվանդ Ա.-ն ահազանգել է ոստիկանության Վանաձորի բաժին և հայտնել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 50 շենքի մոտ գտնվող կիսակառույց շինությունում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.30-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շինությունում հայտնաբերել է անձը չպարզված տղամարդու կիսաայրված դիակ: Նույն օրը պարզվել է, որ հանգուցյալն առանց մշտական բնակության վայրի, 1968 թ. ծնված Կարեն Զաքարյանն է: «Նրա դիահերձման ժամանակ մարմնական վնասվածքի օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել. մահը վրա է հասել հրդեհից այրվելու հետևանքով»,-հայտնում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter