HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զենքերը և հայտնաբերվել են և հանձնվել

Մարտի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տրանսպորտային վարչության, Ապարանի, Մարտունու և Չարենցավանի բաժինների աշխատակիցները հայտնաբերել են ընդհանուր առմամբ 3 միավոր հրազեն, հրազենի 5 պահունակ, տարբեր տրամաչափի 114 փամփուշտ, 1 նռնակ, 2 պայթուցիչ, 5 մետր դետոնացիոն քուղ, գնդացրի ժապավեն, 11 գազամխոց, 3 հարվածային մեխանիզմ, 1 ձգան, 3 փակաղակ, հրազենի 4 փող և ատրճանակի ու հրացանի երկուական իրան: Ոստիկանության կայքէջը տեղեկացնում է, որ նույն ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Նոր Նորքի, Արարատի, Գյումրու, Սիսիանի, Մեծամորի, Գավառի և Վարդենիսի բաժիններ են ներկայացել, ինչպես նաև կամավոր հանձնել ընդհանուր առմամբ 6 միավոր հրազեն, հրազենի 7 պահունակ, տարբեր տրամաչափի 1021 փամփուշտ, 9 նռնակ, 8 պայթուցիչ և մեկ սվին-դանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter