HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Թեժ պայքար` Շուշիի քաղաքապետի պաշտոնի համար

shushi1Մարտի 29-ին ԼՂՀ Շուշի քաղաքի բնակիչները պետք է նոր քաղաքապետ ընտրեն: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք գործող քաղաքապետը իր թեկնածությունը չի առաջադրել: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարի մեջ են մտել 4 թեկնածուներ` Կարեն Ավագիմյանը (Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի տնօրեն), Ալբերտ Խաչատրյանը (Շուշիի հումանիտար քոլեջի տնօրեն), Զորիկ Հակոբյանը («Ֆլեշ» ՍՊԸ ավագ օպերատոր) եւ  Դավիթ Հովսեփյանը, որը չի աշխատում: Քարոզարշավը, ինչպես շուշեցիներից ոմանք են հայտնել, թեժ պայքարում է ընթանում: Մեր տվյալներով, արդեն սկսվել են նաեւ թեկնածուների իշխանական եւ ոչ իշխանական տարբերակումները ու դրանց շուրջ «սակարկումները»: Դրանց արդյունքը թերեւս եղավ այսօր. թեկնածուներից մեկը դուրս եկավ պայքարից: Ինչպես Հետքին տեղեկացրեց Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վաչիկ Զաքարյանը, այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Դավիթ Հովսեփյանը: Վերջինս մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ չկարողացավ նշել ինքնաբացարկի պատճառը, միայն ի պատասխան մեր հարցին, թե որեւէ ճնշում գործադրվել է իր վրա, նա ասել է, որ «ոչ   մի ճնշում չի եղել եւ ամեն ինչ նորմալ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter