
«Երկիր մեդիան» սատարում է «որոշակի ապարատուրայի» դիմաց
ԱԼՄ հեռուստաընկերության եթերազրկումից հետո «Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը մի քանի անգամ, հատկապես ԺԿ հանրահավաքների նախօրյակին, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերով, ինչպես ինքն է ասում՝ հանդիպում է ժողովրդի հետ:
«Եկեք ճիշտը խոսենք՝ մենք որոշակիորեն իրենց ապարատուրա ենք նվեր տվել»,- ասում է Տ. Կարապետյանը եւ նշում, թե քանի որ ժողովրդի հետ երկիրմեդյան հանդիպումները կանոնավոր չեն, ուրեմն հեռուստաընկերության արածում էլ իրեն «սատարելու էլեմենտ» կա:
«Ես ուրախ եմ այդ կապակցությամբ»,- ասում է ԺԿ առաջնորդը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել