HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրանակերտում անցկացվել է ինտելեկտուալ խաղերի փառատոն

Օգոստոսի 11-ին Արցախի Տիգրանակերտ հնավայրի պատմության թանգարանի տարածքում ակցկացվեց ինտելեկտուալ խաղերի փառատոն, որին մասնակցեց շուրջ 20 թիմ Հայաստանի և Արցախի Հանրապետություններից:

Փառատոնը, որը նվիրված էր ԼՂՀ անկախության հռչակման քսանամյակին, Նավասարդյան տոներին և երիտասարդության համաշխարհային օրվան, կազմակերպվել էր Արցախի սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ:

Դժվարին պայքարում մեկ միավորի տարբերությամբ հաղթանակ տարավ ՀՀ պաշտպանության բանակի թիմը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց ՀՀ-ի և Արցախի գիտակներից կազմված հավաքականը, երրորդ տեղը՝ Շուշիի «Քիրս» թիմը:

«Գիտակների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քոչարյանի հաղորդմամբ՝ հաղթող թիմերն արժանացան դրամական պարգևների և խորհրդանշական գավաթների: Մրցանակները մասնակիցներին հանձնեցին ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը:

«Հաճելի է տեսնել, որ մեր բանակը հզոր է ոչ միայն իր ուժով ու ներզոր կարողություններով, այլև գիտելիքներով: Այս հաղթանակը դրա վառ վկայությունն է»,- ասաց Ա. Ղուլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter