
Օրեր առաջ «Միասին» շարժման կազմակերպած «Կաշառակեր դասախոս» ակցիան տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Հետքը դիմել էր նախագահի աշխատակազմ` պարզելու, թե նախագահ Սերժ Սարգսյանը՝ որպես ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ, պատրաստվու՞մ է քայլեր ձեռնարկել «կաշառակեր» դասախոսներին պատժելու ուղղությամբ:
Այսօր նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը մեզ խորհուրդ տվեց դիմել համալսարանի «համապատասխան ծառայություններին»: Մեր այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն է ԵՊՀ Կառավարման խորհրդի նախագահը, մամլո խոսնակը պատասխանեց. «Համալսարանն առանձին հաստատություն է և կառավարման խորհուրդը` ըստ էության համալսարանի բարձրագույն մարմինը, դիմեք ԵՊՀ լրատվության վարչություն»:
«Դուք որևէ կերպ չե՞ք կարող մեկնաբանել «Միասին» շարժման ակցիան» մեր հարցին Ս. Ֆարմանյանն արձագանքեց. «Ոչ, ցանկություն էլ չունեմ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել