HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ ժամով անջատել լույսերը` կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարի համար

Հայաստանը կմասնակցի «Մոլորակի ժամը 2009» կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարին: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) և ՀՀ բնապահպանության նախարարությունը համատեղ կազմակերպում են «Մոլորակի ժամը» վերտառությամբ ակցիա, որը կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային գործողություն է: Ակցիայի նպատակն է, որ մեր երկիրը նույնպես իր փոքր ներդրումն ունենա համաշհարհային գործողությանը և կոչ է անում հայ հասարակությանը, բիզնես աշխարհին, խոշոր արտադրողներին, հասարակ քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել այս միջոցառմանը` մարտի 28-ին, ժ. 20:30-ին մեկ ժամով անջատել լույսերը` ցույց տալու իրենց աջակցությունը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Միջոցառումն առաջին անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, երբ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը: 2008թ. ամբողջ երկրագնդում ավելի քան 50 միլիոն մարդ մասնակցել է այս միջոցառմանը: Այս տարի «Մոլորակի ժամը» նպատակ ունի ներգրավել 1 մլրդ. բնակչություն. շուրջ 1000 քաղաքներում: 2007թ. սկսած վերը նշված ակցիան տեղի է ունենում ամեն տարի և մասնակից քաղաքների ու երկրների քանակը գնալով աճում է: Այս տարի 2009թ. փետրվարի 3-ի դրությամբ մասնակից քաղաքների թիվը հասել է 375-ի, իսկ մասնակից երկների թիվը` 74-ի: Ս.թ. մարտի 28-ին ժամը 20:30-ին մեկ ժամով իրենց լույսերն են անջատելու մեր մոլորակի 37 մայրաքաղաքներ, որոնց թվում են. Լոնդոնը, Պեկինը, Լոս Աջելոսը, Ռիո դե Ժանեյրոն, Հոնկոնգը, Դուբայը, Աթենքը, Սան-Ֆրանսիսկոն, Բուէնոս-Այրեսը, Հռոմը, Օսլոն, Լաս Վեգասը, Մոսկվան, Սիդնեյը, Կոպենհագենը, Բրյուսելը, Հելսինկին և շատ այլ մայրաքաղաքներ: Հանրաճանաչ քաղաքների հետ մեկտեղ «Մոլորակի ժամը» ակցիայի ընթացքում մեկ ժամով խավարի մեջ կմտնեն համաշխարհային համբավ ունեցող այնպիսի շինություններ և օբյեկտներ, ինչպիսիք են Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի հսկայական արձանը, Սիդնեի օպերայի շենքը, Տորոնտոյի Սի-Էն Թաուէր հեռուստաշտարակը, «Ֆեդերացիա» աշտարակը Մոսկվայում և այլն: Սույն նախաձեռնությունը այս տարի որոշել են սատարել մի շարք հեղինակավոր և համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ, ինչպիսիք են Օսկարակիր դերասանուհի Քեյթ Բլանշետը, Նոբելյան մրցանակի արժանացած Դեսմոնդ Թութուն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի գլխավոր դիզայներ Շեպարդ Ֆերի և այլոք: Միջոցառման բոլոր մանրամասները և դրան մասնակցելու ու գրանցվելու ընթացակարգը զետեղված են «Մոլորակի ժամը» պաշտոնական ինտերնետային կայքում` http://www.earthhour.org/global:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter