Սյունիքում ու Վայոց Ձորում` մաքուր համայնքներ
«ԱՄՆ կին ընտրողների լիգայի» ու Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի 6 հասարակական կազմակերպությունների միջև կնքված փոխհամագործակցության հուշագրով 2 մարզերում անց է կացվելու «Մաքուր համայնք» ծրագիրը: Ծրագրում ներառվել են Կապան, Քաջարան, Վայք Եղեգնաձոր քաղաքները:
«Մենք հանդիպեցինք «Մաքուր համայնք» ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարների հետ եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ բոլորը պատրաստակամ են օգնելու ծրագրին»,- Կապանում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց «ԱՄՆ կին ընտրողների լիգայի» ներկայացուցիչ Զաիդա Արգեյդան:
Համայնքային իշխանության աջակցությունը ստանալու համար կոալիցիայի անդամները հանդիպումներ ունեցան Սյունիքում ու Վայոց Ձորի մարզերում: Ծրագրի շրջանակներում նախատեսված է դասընթացներ կազմակերպել դպրոցներում, բարձրացնել հանրության տարբեր խավերի էկոլոգիական մշակույթի մակարդակը, կազմակերպել քարոզարշավներ ու շաբաթօրյակներ` «Մաքուր համայնք» կարգախոսով: Միաժամանակ 6 կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներ վերապատրաստվելու նպատակով կլինեն ԱՄՆ-ում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել