Գնդակոծվել ղարաբաղյան դիրքապահների հենակետերը
Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Սեյսուլան, Կարմիրավան և ևոնարխ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել