Պայքարից դուրս մնաց եւս մեկ թեկնածու
Շուշիի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարից դուրս մնաց նաեւ երկրորդ թեկնածուն` Զորիկ Հակոբյանը, որը մոտ կես ժամ առաջ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողով:
Զորիկ Հակոբյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ինքնաբացարկի որոշումը հետեւյալ կերպ պատճառաբանեց. «Ընտրողների հետ հանդիպման ժամանակ ես զգացել եմ, որ շանս չունեմ, դրա համար հանել եմ թեկնածությունս: Զգացել եմ, որ ժողովուրդը եւ իշխանությունները գտել են, որ արժանի թեկնածու կա, որը Կարեն Ավագիմյանն է»:
Հիշեցնենք, որ պայքարում մնացել են երկու հոգի` Ալբերտ Խաչատրյանը եւ Կարեն Ավագիմյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել