ՀԱԿ-ի երիտասարդական խորհուրդը Շանթ Հարությունյանի հարցում հետևողական է լինելու
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական խորհուրդը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.
«Ավազակապետական իշխանություններն իրենց հարազատ ԿԳԲ-ական ոգով շարունակում են թշնամի համարել Ազատ Մարդուն և փորձում նրանցից ազատվել ցանկացած միջոցներով: Այդ են վկայում տասնյակ քաղբանտարկյալների գոյությունը, ընտրակեղծիքները, մարդու իրավունքների ոտնահարումները, համակարգային բնույթ ստացած մարտիմեկյան սպանդը: Տեսնելով, սակայն, իրենց գործադրած ջանքերի անարդյունավետությունը` իշխող վարչակարգը գործի է դնում խորհրդային կայսրության զինանոցի ևս մեկ անբարոյական զենք, այն է` հոգեկան հիվանդի գործ սարքելով վարկաբեկել անձին, լռեցնել, մեկուսացնել հոգեբուժարանում:
Մասնավորապես այսօր այս սցենարն են կիրառում քաղաբանտարկյալ Շանթ Հարությունյանի նկատմամբ:
Հայ Ազգային Կոնգրեսի Երիտասարդական խորհուրդը դատապարտում է իշխանությունների գործելաոճը և հետևողական է լինելու Շանթ Հարությունյանին «չեզոքացնելու» գործին լծված դատավորների, դատաբժշկական փորձագետների և դրան առնչվող այլ պաշտոնատար անձանց օրենքով պատասխանատվության ենթարկելու հարցում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել