HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժամանակ». Դժգոհություններ ՕԵԿ-ում

jamanak«Օրինաց երկիր» կուսակցությունում բավական լուրջ խմորումներ են սկսվել: Հեղինե Բիշարյանը որեւէ կերպ չի ցանկանում մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ գլխավորել ՕԵԿ ցուցակը: Բիշարյանը սրտնեղել է, որ ՀՀԿ-ն իրենց ցանկանում է որպես գործիք ծառայեցնել` հանուն Չոռնի Գագոյի, եւ անձամբ ինքը չի ցանկանում հանդես գալ այդ գործիքի կարգավիճակում: Սակայն ՕԵԿ վարչության վերջին նիստի ժամանակ Արթուր Բաղդասարյանը շշպռել է Բիշարյանին` հայտարարելով, որ որոշողը ոչ թե Բիշարյանն է, այլ անձամբ ինքը: Իսկ ինքը` Արթուր Բաղդասարյանը, որոշել է, որ ՕԵԿ-ը պետք է մասնակցի ընտրություններին: Հասականալի է, որ ԱԽՔ-ին էլ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել ստիպել է Սերժ Սարգսյանը: հենց սա է պատճառը, որ տիկին Բիշարյանը հերթական անգամ հայտնվել է դեպրեսիայի մեջ եւ հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին: Ճգնաժամ իշխանության ճամբարում Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իշխանության օրակարգում հայտնվեց միանգամից մի քանի հարց` արդյոք ճի՞շտ էր ընտրված մարտավարությունը (խոսքը ընտրություններին կոալիցիայի անդամ կուսակցությունների առանձին մասնակցության մասին է), արդյոք ճի՞շտ է ընտրված իշխանության միասնական թեկնածուն: Անցած օրերին տեսակետներ հնչեցին, որ ստեղծված միանգամայն նոր իրավիճակում գուցե թե անհրաժեշտություն կա վերադառնալու ավագանու ընտրություններին մասնակցության կոալիցիոն ձեւին: Իրականում կոալիցիոն ձեւաչափը գրեթե բացառվում է, եւ բնավ էլ ոչ այն պատճառով, որ իշխանությունները վստահ են իրենց հաղթանակի մեջ, ամենեւին` իշխանության միջանցքներում խուճապ է: Իսկ կոալիցիա չի կարող ձեւավորվել, որովհետեւ դրա պոտենցիալ մասնակիցներն ունեն տարամետ, հաճախ` հակասական շահեր: բացի այդ Սերժ Սարգսյանը տենչում է քաղաքապետի պաշտոնում տեսնել Գագիկ Բեգլարյանին. նրա «ճաշակն» ակնհայտորեն չեն կիսում ԲՀԿ-ում, ՀՅԴ-ում եւ ՕԵԿ-ում: Իշխանության նոր թեկնածուի մասին խոսակցությունները նույնպես անլուրջ են, որովհետեւ անգամ զուտ տեխնոլոգիական առումով իրագործելի չեն: Մյուս կողմից` բացարձակ կարեւոր չէ, թե իշխանությունն ինչ ձեւաչափով կամ թեկնածուով կմասնակցի ընտրություններին: Ընդդիմության ցուցակի առաջին համարն այնքան ազդեցիկ ու խարիզմատիկ է, որ իշխանությունը գրեթե զրկված է մանեւրի հնարավորությունից: Իշխանության ցանկացած ձեւաչափ եւ թեկնածու ասոցացվելու են պարտության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter