«Հրապարակ». Ընրակեղծիքները սկսվել են
Դեռ Երևանի ավագանու ընտրությունները չեն սկսվել, անգամ կուսակցությունների համամասնական ցուցակները չեն կազմվել ու ներկայացվել ԿԸՀ, սակայն այնպիսի տպավորություն է` կարծես թեժ ընտրապայքարն արդեն սկսված է: Ավելին` մեզ արդեն լուրեր են հասնում դեռ չսկսված ընտրությունների խախումների մասին: Մանավորապես, Վարդանանց 5 հասցեի բնակիչը երեկ եկել էր խմբագրություն` հայտնելու, որ իրենք այսօր տարօրինակ այցելու են ունեցել. թաային տեսուչը մի ցուցակ ձեռքին այցելել է իրենց տուն և խնդրել է ասել, թե այդ բնակարանում ապրող ինչ կուսակցությունների անդամենր կան: Հարցը թեև քաղաքացուն տաօրինակ է թվացել, սակայն նա հնազանդորեն պատասխանել է իր իրավասությունները գերազանցաց, ավելի ճիշտ` իր պարտականությունների մեջ չմտնող անօրինական գործունեությամբ զբաղվող ոստիկանին: Վերջինս լրացրել է իր ցուցակը և հեռացել: Դժվար է ենթադրել, որ ոստիկանն ինքնուրույն, իր սեփական որոշմամբ է զբաղված այդ գործով: Նրան հավանաբար իր վերադասն է հրահանգել: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունն արդեն սկել է ընտրությունների կեղծման գործընթացը: Վերջը բարի լինի:
«Ժառանգությունը» բաժանված է երկու թեւի
«Հրապարակի» տեղեկություններով` «Ժառանգության» մոտ 70 տոկոսը կողմ է ՀԱԿ-ին միավորվելուն, իսկ կուսակցական ակտիվը, վարչության եւ խմբակցության մակարդակով, բաժանված է երկու թեւի, որի մի կողմում Տեր-Պետրոսյանին միանալու կողմնակիցներ Զարուհի Փոստանջյանն ու Զոյա Թադեւոսյանն են` իրենց համախոհներով, մյուս կողմում` Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը ում ըստ որոշ տեղեկությունների, Րաֆֆի Հովհաննիսյանը, թեեւ, այլ աղբյուրների փոխանցմամբ, նա փորձում է այս հարցում չեզոքություն պահպանել: Նշենք, որ ՀԱԿ-ի ղեկավարին միավորվելու կողմնակից է նաեւ խմբակցության նախկին քարտուղար, ներկայումս Մեծ Բրիտանիայում վերապատրաստվող Ստեփան Սաֆարյանը, որը երեկ մամուլով տեղեկացրել էր, որ եթե «Ժառանգությունը» չմիանա Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինքը դիմում կգրի կուսակցության շարքերից հեռանալու մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել