HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայք». Իրարանցում

hayq1Իրարանցումը Երևանի քաղաքապետի պաշտոնում հայտնված Գագիկ Բեգլարյանի որոշումների մեջ է: Նա օրերս հանդիպել է Կենտրոնի թաղապետարանի ղեկավարության հետ և հանձնարարել է ամեն ինչ անել ենտրոնում իր հաղթանակն ապահովելու համար: Կենտրոնի թաղապետի պաշտոնակատար Գյանջումյանն էլ այս ու այն կողմ ընկած փորձում է կատարել իր շեֆի հանձնարարականը: Մասնավորապես, նա հանդիպել է Կենտրոնի նախկին կոմերիտական ակտիվի հետ և աջակցություն խնդրել: Թաղապետի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո կոմերիտական նախկին ակտիվիստները մասնավոր զրույցներում նշել են, որ իրենք չեն պատրատվում կատարել թաղապետարանի հրահանգը և որևէ ցանկություն չունեն Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնել մականունավոր «գործչին»: Բեգլարյանը դիմել է նաև քրեական աշխարհի հեղինակությունների օգնությանը, բայց թերթի աղբյուրնեը վտահեցնում են, որ Չոռնի Գագոյի տրամադրությունը չի բարձրանում և նա նոր աջակիցներ է փնտրում: Բարոյական չէ Այսօր սերժ սարգսյանը հերթական ձեւական խորհրդակցությունն է անցկացնելու, որին, բնականաբար, չեն մասնակցի Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունները: հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Սոցյալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, «Հանրապետություն», Հայաստանի լիբերալ կուսակցությունը ստացել են այդ խորհրդակցությանը մասնակցելու հրավեր, բայց չեն մասնակցի անիմաստ խորհրդակցությանը: Հրավերը մերժել է նաեւ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, որը բարոյական չի համարում մասնակցել այդ քննարկմանը, երբ բանտերը լեցուն են քաղբանտարկյալներով: Խորհրդակցությունում քննարկվելու է համաշխարհային տնտեսական ճգնաժամին առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter