
Իշխանություններին հենց գյուղապետի ընտրությունների տրամաբանությունն է ձեռնտու, որվհետև գյուղապետի ընտրությունները որևէ կերպ չեն կարող փոխել հանրապետությունում առկա քաղաքական իրավիճակը: Երևանում, այո, իշխանությանը պետք էր գյուղապետի ընտրություններն անցկացնել, բայց Տեր-Պետրոսյանը իր մանակցությամբ ընտրությունները դարձրեց նախագահական, և ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի` Երևանի քաղաքապետ ընտրվելու հենց առաջին պահին իշխանական բուրգը սկսվելու է ոչ թե փլուզվել, այլ հալվել սառցե տնակի նման, և այս պրոցեսն այնքան արագ է տեղի ունենալու, որ ինչ-որ իմաստով նամանվելու է փլուզման: Օրաթերթն իր խմագրականում գրում է. իշխանական ուժերն իրենց արևին սկսել են հեգնել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին` դա համեմատելով որևէ գյուղի գյուղապետի ընտրությունների մասնակցության հետ: Այս` իբր հեգնանքի տակից իրականում երևում է իշխանական հուսահատության երկար ականջները: Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը որոշել էր Երևանի քաղաքապետի ընտրություններն անցկացնել Շորբուլախի գյուղապետի ընտրությունների տրամաբանությամբ, որտեղ Ալաբաշի ընտրությունը թվում էր անխուսափելի: Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքից առաջ ակնհայտորեն իր մտքում արդեն ուներ այս սցենարը և վերջին իրադարձությունների ֆոնին մարտիմեկյան ելույթը բոլորովին ուրիշ իմաստ է ստանում: «Գրոհային» ցենարը մերժելով` Տեր-Պետրոյանը, ըստ էության, հանրության ամենալայն շերտերին ուղերձ հղեց, որ ինքը գիտի ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու դյուրին ճանապարհը:
Հայաստանը , անգամ` հանրության հակակոնգրեսական շերտը, ունի ընտրություն` ավազակապետությանը վերջ տալ ընտրական ճանապարհով կամ քաղաքացիական հտևողական պայքարի: Ինչ խոսք, առաջին ճանապարհը պակա էներգիա ու կրքեր կխլի Հայաստանից, բայց և մենք բոլորս պարզ պետք է գիտակցնեք այն շանսը, որ տրվում է Երևանի քաղաքապետի ընտրությունների Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ, այլևս չի կրկնվելու: Եվ եթե մայիսի 31-ի շանսը չօգտագործվի, հաջորդ օրը հայտնվելու ենք մարտի 2-ի հրամայականի առաջ: Այնպես որ, բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ մայիսի 31-ին ընտրությունը իսկապես Սևի և Սպիտակի միջև է: Եվ նրանք, ովքեր ուզում են այլ գույներ, աչքեր, բեղեր ու հարցեր ավելացնել այս պարզ իրավիճակին, ընդամենը հարված են հասցնում ՀՀ քաղաքացու ողնաշարին, ընդ որում` անցնելով արդեն իսկ դհոլահարված և օբրուչներով ցանկապատված իդեոտիկ մի ճանապարհ:
Մերժել է
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Հայ ազգային կոնգրեսին պատասխանել է, որ 2008թ-ի մարտի 1-ին Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը չի բողոքարկի Սահամանադրական դատարանում:
ՀԱԿ-ը օմբուդմենին առաջարկել էր ՍԴ-ում բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի հարամանագրի այն դրույթը, որով բանակին իրավունք էր տրվել այդ օրերին իրականացնել ոստիակնության գործառույթներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել