HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայոց աշխարհ». Գնացքի հետևից վազողները

hayoc-ashxarh1Մինչ արմատական ընդդիմությունը ոգևորվել է Երևանի քաղաքապետի մայիսի 31-ի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի նման «ցանկի գլուխ» ունենալու փաստից, իշխանությունը հետևողական քայլեր է ձեռնարկում ոչ թե երկրի համար նորանոր պրոբլեմներ ստեղծելում այլ արդեն իսկ նշմարվող մարտահրավերների լուծման գործուն մեխանիզմները ձևավորելու համար: Հանրային խորհրդի կազմավորման գործընթացը և պետության առջև կանգնած կարևորագույն խնդիրների քննարկմանը քաղաքական ուժերին մասնակից դարձնելու իրողությունը վկայում է, որ իշխանությունն ամենևին էլ մտադիր չէ մեկուսանալ հասարակությունից: Երկխոսության, համատեղ քննարկումների, առողջ քննադատության ճանապարհը բաց է բոլորի, այդ թվում` ընդդիմության արմատական հատվածի համար: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտաքին բարդ խնդիրների և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջ բերած դժվարությունների հաղթահարման համար իշխանությունը փորձում է համախմբել ու օգտագործել երկրի ողջ մտավոր և քաղաքական ներուժը: Ո՞վ ո՞ւմ է փորձում խաբել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբամայի և այդ երկրի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման` ավելի քան հասունացած հարցը հայտնվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ծավալվող դիվանագիտական մեծ խաղի որոգայթում: Խաղի իմատը հետևյալն է. ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը, առաջնորդվելով,  «գայլերին` կուշտ, իսկ ոչխարներին` անվնաս պահելու» սկզունքով, փորձում է այնպիսի «ոչ ստանդարտ» քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, որոնք ձեռնտու կլինեն կամ, համենայնդեպս, չեն հակասի ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև Թուրքիայի ու Հայաստանի շահերին, անգամ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter